Ընդդիմության ղեկավարներին կալանավորելուց հետո իշխանությունն ինքն է պատրաստվում փողոցային պայքարի. «Հրապարակ»

3 Նոյեմբերի, 2026

Ընդունենք, ինչպես Սրբուհի Գալյանն է ասում, թե ժողովրդավարական է, երբ Փաշինյանը հայտարարում է․
«Եթե տեսնեմ, որ քաղաքական իրադրությունն այնպիսին է, որ կառավարական կաբինետներում հարց լուծելու հնարավորություն չկա, ես ինքս, որպես ՀՀ քաղաքացի և որպես վարչապետ, դուրս կգամ փողոց, ժողովրդին կկանչեմ փողոց և փողոցում կլուծեմ այդ հարցերը»։ Գրում է «Հրապարակ»-ը:

Բայց եկեք հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից՝ հաշվի առնելով նաև ռիսկային գործոնը։ Միայն ժողովրդավարության տեսանկյունից այս հայտարարությունը գնահատելը բավարար չէ։ Երբ երկրի ղեկավարությունն ու ընդդիմությունը նույն ժամանակահատվածում իրենց համակիրներին փողոց են հրավիրում, ստեղծվում է քաղաքական բևեռացման վտանգավոր իրավիճակ, որը կարող է հանգեցնել անկանխատեսելի զարգացումների։ Փաշինյանը կամ Գալյանը պատկերացնո՞ւմ են, թե ինչպիսի բախումների և լարվածության ռիսկ է պարունակում նման իրավիճակը, և որքանո՞վ այն կարող է խորացնել քաղաքական ճգնաժամը։

Առավել ևս, երբ փողոց դուրս գալու և հարցերը փողոցում լուծելու պատրաստակամություն է հայտնում գործող գործադիր իշխանության ղեկավարը, որն իր ձեռքում ունի պետական կառավարման բոլոր լծակները։ Իշխանությունից, ի վերջո, ակնկալվում է ոչ թե փողոցային պայքարի նախաձեռնում, այլ խնդիրների իրավական և ինստիտուցիոնալ լուծում։

Բայց այստեղ կա մի հանգամանք, որի մասին Փաշինյանն ու Գալյանը կարծես թե չեն ցանկանում խոսել։ Փաշինյանը ժողովրդին փողոց է հրավիրում այն պայմաններում, երբ ընդդիմության մի շարք ղեկավարներ կալանավորված են։ Վաղո՞ւց էր դրան նախապատրաստվում։ Այսինքն՝ մի կողմից՝ ընդդիմության ներկայացուցիչները զրկված են քաղաքական պայքարին լիարժեք մասնակցելու հնարավորությունից, մյուս կողմից՝ իշխանության ղեկավարը հայտարարում է, որ ինքն էլ կարող է փողոց դուրս գալ։

Եվ ի՞նչ է ստացվում․ ընդդիմությանն ու նրա ղեկավարներին կալանավորելուց հետո իշխանությունն ինքն է պատրաստվում փողոցային պայքարի։ Իսկ եթե փողոցում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, ո՞վ է պատասխանատվություն կրելու դրա հետևանքների համար։ Եվ ո՞վ է վերահսկելու այն մարդկանց, որոնք ձեզ հետ չեն, չեն կիսում ձեր հայացքները և պարտավոր էլ չեն կիսել։
Ժողովրդավարությունը միայն փողոց դուրս գալու իրավունքը չէ։ Այն նաև իշխանության պատասխանատվությունն է՝ թույլ չտալու, որ քաղաքական հակասությունները վերածվեն բախումների։

 

Նմանատիպ նյութեր

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի, այս մասին հայտնում է Գագիկ Շամշյանը: Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը,...

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հինգշաբթի օրը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսվում է քննարկել Շաքիի աղմկահարույց դեպքը, որի ժամանակ ադրբեջանցի զինված անձը կարողացել էր ներխուժել...

Իրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ Ոսկանյան

Իրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ Ոսկանյան

Իրանի հոգևոր առաջնորդի «առանց աշխարհագրական սահմանափակման» պատասխան հարվածներ հասցնելու հրահանգն, ամենայն հավանականությամբ, վերաբերելի է նաև արհեստածին Ադրբեջանին։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Այսօր այդ երկրի հետ սահմանին իրանական հրթիռների տեղակայման...

Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 3 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հաղորդում են Առողջապահության նախարարությունից։ Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է...

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և...