Վեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մարդասիրական գործունեությունը. Մայր Աթոռ

3 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն Մարկո Ռոմոլիին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:

«Ողջունելով դեսպանի այցը համայն հայության հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը շնորհավորեց նրան դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ գործունեություն։

Հանդիպմանը Հայոց Հովվապետը բարձր գնահատեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մարդասիրական գործունեությունն ու հայ ժողովրդին ցուցաբերած աջակցությունը՝ կարևորելով Հայաստանում Մարտական Ուխտի բարեսիրական և առողջապահական ծրագրերի շարունակականությունը։ Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական, առողջապահական և հոգեխնամ առաքելությանը՝ մասնավորապես Արցախից բռնի տեղահանված ընտանիքների կարիքներին և նրանց ցուցաբերվող աջակցությանը։

Իր հերթին դեսպան Մարկո Ռոմոլին շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար և ներկայացրեց Մարտական Ուխտի կողմից Հայաստանում իրականացվող առողջապահական և սոցիալական աջակցության ծրագրերը։

Զրույցի ընթացքում խոսվեց նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ մարդասիրական ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին, կարևորվեց համատեղ ջանքերը՝ սոցիալական դժվարությունների առաջ կանգնած ընտանիքներին աջակցելու գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի, այս մասին հայտնում է Գագիկ Շամշյանը: Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը,...

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

Փակ հանդիպում Շաքիի դեպքով. ԱԺ են «կանչել» իրավապահներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հինգշաբթի օրը Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսվում է քննարկել Շաքիի աղմկահարույց դեպքը, որի ժամանակ ադրբեջանցի զինված անձը կարողացել էր ներխուժել...

Իրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ Ոսկանյան

Իրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ Ոսկանյան

Իրանի հոգևոր առաջնորդի «առանց աշխարհագրական սահմանափակման» պատասխան հարվածներ հասցնելու հրահանգն, ամենայն հավանականությամբ, վերաբերելի է նաև արհեստածին Ադրբեջանին։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Այսօր այդ երկրի հետ սահմանին իրանական հրթիռների տեղակայման...

Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով 3 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հաղորդում են Առողջապահության նախարարությունից։ Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է...

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի

Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և...