ԿԳՄՍ նախարարը Մոսկվա է գործուղվում

3 Նոյեմբերի, 2026

Փաշինյանի որոշմամբ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 3 օրով գործուղվում է Մոսկվա։

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2026 թվականի նոյեմբերի 13-15-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկրորդ գիտական կրթական համաժողովին, ինչպես նաև Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում կայանալիք միջոցառմանը մասնակցելու նպատակով:

2. Ժաննա Անդրեասյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին 2 հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի:

Նմանատիպ նյութեր

Եվրոպան Հայաստանին ներքաշում է իր ազդեցության ուղեծիր․ ՌԴ Անվտանգության խորհուրդ

Եվրոպան Հայաստանին ներքաշում է իր ազդեցության ուղեծիր․ ՌԴ Անվտանգության խորհուրդ

Եվրոպան մտադիր է մինչև վերջ օգտագործել Ուկրաինային և Մոլդովային, ինչպես նաև Հայաստանին ներքաշում է իր ազդեցության ուղեծիր։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վենեդիկտովը «Ազգային անվտանգության հայեցակարգերն ու դոկտրինները Մեծ...

Պապոյանը Շվեյցարիա է գործուղվում

Պապոյանը Շվեյցարիա է գործուղվում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 9-11-ը գործուղվելու է Շվեյցարիայի Համադաշնություն՝ Ժնև։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես տեղեկանում է ArmLur.am-ը, վարչապետի N 1077-Ա որոշման համաձայն՝ Պապոյանը Շվեյցարիա է մեկնելու...

Ամերիկացիները «ո՛չ» ասացին պատերազմին․ Ղալիբաֆ

Ամերիկացիները «ո՛չ» ասացին պատերազմին․ Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, մեկնաբանելով ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակը, հայտարարել է, որ ամերիկացիները դեմ արտահայտվեցին պատերազմին։ Այս մասին Ղալիբաֆը գրել է X մեդիահարթակում։ «Անկախ նրանից՝ խղճմտանքով, թե կյանքի բարձր...

Նոր անձնագրերի «ատամհատիկը» ե՞րբ եք անելու․ Գեղամ Մանուկյանը՝ ՆԳ նախարարին

  «Գայթակղությունը մեծ է՝ հարցնեմ՝ նոր անձնագրերի «ատամհատիկը» ե՞րբ եք անելու, որտե՞ղ եք անելու, որովհետև այնպես եք նշում, որ թվում է՝ հայ ժողովուրդը դրանից մեծ տոն մեկ էլ Ավարայրում է ունեցել։ Հարցս վերաբերում է անձնագրային բաժինների...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Մամուլի ասուլիսով են հանդես գալիս ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Վազգեն Թևանյանը, Վազգեն Թևանյանի անձնական մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանը։ Թեման՝ Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության...