Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»

3 Նոյեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս Երեւանի թիվ 119 մանկապարտեզում երեխաների նկատմամբ դաստիարակի կողմից բռնության դեպք է բացահայտվել։ Քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը տեսախցիկների միջոցով պարզել է, որ մանկապարտեզի միջին խմբի դաստիարակ Ժաննան պարբերաբար ծեծում է երեխաներին։

Վարչությունից դեպքի մասին հայտնել են մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովսեփյանին, սակայն դաստիարակն աշխատանքից չի ազատվել եւ շարունակել է բռնություն գործադրել երեխաների նկատմամբ։ Դրանից հետո քաղաքապետարանը տնօրենին «խիստ նկատողություն» է տվել՝ ծառայողական պարտականությունները չկատարելու եւ երեխաների նկատմամբ բռնությունը ժամանակին կանխելու միջոցներ չձեռնարկելու համար, որից հետո տնօրենն աշխատանքից ազատել է դաստիարակ Ժաննային։

Մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք մանկապարտեզի տնօրենին։ Նա ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց մեր տեղեկությունը, նշեց՝ կարող է խոսել, երբ թաղապետարանը թույլատրի։

Երեւանի քաղաքապետարանից հաստատեցին մեր տեղեկությունը․ «Այո, նման դեպք գոյություն ունի, որին հաջորդել է տվյալ իրավիճակում հայտնված աշխատակցի ազատումը։ Իրավական ճանապարհի հետ կապված՝ գործ հարուցվել է, թե չէ՝ չունեմ տեղեկատվություն։ Տուժողի ծնողը բացասական կերպով է ընկալել ստեղծված իրավիճակը, դեմ է եղել աշխատակցի ազատմանը։ Ամբողջ խմբի ծնողները կատեգորիկ դեմ են դաստիարակի ազատման որոշմանը։ Երեխայի մայրն ընդվզել է, դժգոհության խոսքեր է ուղղել, ասել է՝ լավ ա արել, իմ երեխեն խելոք չի մնացել, խփել է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Երբ երկրի ղեկավարը հայամետ չի լինում, նման պատկերների ենք ականատես լինում․ Ռուբեն Մխիթարյան 

Քննչական կոմիտեի քննիչները վաղ առավոտից խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում, ինչպես նաև՝ Կարապետյան ընտանիքի հետ...

Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականությո՞ւն, թե՞ պատմական հիշողություն

Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականությո՞ւն, թե՞ պատմական հիշողություն

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ու տարածության սահմաններից։ Դրանք ապրում են ժողովուրդների հավաքական հիշողության մեջ՝ սերունդներին կապելով անցյալի, ներկայի և ապագայի հետ։ Հայ ժողովրդի համար այդպիսի խորհրդանիշ է Արարատը։...

Փաշինյանին համոզելու պրոցեսն է, հիմա ինքը մեզ համոզում է․ Նարեկ Կարապետյան

  Քննչական կոմիտեի քննիչները վաղ առավոտից խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում, ինչպես նաև՝ Կարապետյան ընտանիքի...

Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել է

Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել է

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07:25-ի սահմաններում 64-ամյա Գեղամ Հ.-ն, իր վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով Գևորգ Չաուշի փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի հարևանությամբ հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել...

Խոսում են ժողովրդավարությունից, իսկ հաջորդ նախադասությամբ սպառնում ընդդիմությանը․ Հովսեփյան 

  Քննչական կոմիտեի քննիչները վաղ առավոտից խուզարկություններ են իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում, ինչպես նաև՝ Կարապետյան ընտանիքի...