«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում Կանադայի դեսպանին

30 Հոկտեմբերի, 2026

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը, խմբակցության անդամներ Լիանա Մանուկյանն ու Ռուբեն Մխիթարյանը հոկտեմբերի 30-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով նորանշանակ դեսպանին խորհրդարանում՝ Նարեկ Կարապետյանը կարևորել է Հայաստան-Կանադա հարաբերությունների խորացումն ու համագործակցության ընդլայնումը։ Խմբակցության ղեկավարն ընդգծել է, մասնավորապես, կրթական, տնտեսական և առողջապահության ոլորտներում փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը։ Միջխորհրդարանական կապերի սերտացման հարցում էլ արժևորվել է բարեկամական խմբերի դերակատարությունը։

Ընդդիմադիր խմբակցության պատգամավորներն իրենց դիտարկումներն ու մտահոգություններն են ներկայացրել Հայաստանում ներքաղաքական գործընթացների, ժողովրդավարական մակարդակի, դատական իշխանության անկախության վերաբերյալ, խոսել խորհրդարանում ընդդիմություն-իշխանություն հարաբերություններից։

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։

Նմանատիպ նյութեր

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Նրան այս պաշտոնում առաջադրել էին ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական...

Իշխանական խմբակի զինանոցում մնացել են կրկեսային գազանամարտերը. «Ժառանգություն»

Իշխանական խմբակի զինանոցում մնացել են կրկեսային գազանամարտերը. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը․ «Հռոմեացի երգիծաբան Դեցիմուս Յունիուս Յուվենալի «Հաց և տեսարան» (լատ.՝ panem et circenses) հայտնի ասույթի մոտիվը պատմական տարբեր ժամանակահատվածներում տարաբնույթ հեղափոխականների է գրավել, ուստի շատերն են օգտվել դրանից...

«Ի դեպ»․ Ո՞րն է Ալիևի վերջին պահանջը․ Փաշինյանը պետք է ճշտի

«Ի դեպ»․ Ո՞րն է Ալիևի վերջին պահանջը․ Փաշինյանը պետք է ճշտի

Ի դեպ, խորհրդարանը երկու օր է՝ քննարկում է Իլհամ Ալիևի պահանջով Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, և Փաշինյանը հայտարարում է, թե այնպիսի առաջարկ կանի ընդդիմությանը, որ նա չի կարողանա հրաժարվել սահմանադրական փոփոխություններից։ Իսկ հարցին, թե Սահմանադրության...

2018-ից հետո հայտնի դարձած գործարարի համար քննիչն է խափանման միջոց ընտրում․ Արամ Վրադևանյան

  «2021 թվականի դեկտեմբերին, եթե չեմ սխալվում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող օրենքի վերաբերյալ դիմում էր ներկայացվել Սահմանադրական դատարան: Այդ դիմումի էությունը շատ կարճ է. երևի թե ոչ իրավաբանները կդժվարանան այդ...

Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել են

Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սատկել են

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 78 կմ հատվածում վրաերթի է ենթարկել 18 գլուխ ոչխարների, այդ թվում՝ մայրացու։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բարեբախտաբար...