Արշակ սրբազանը հայց է ներկայացրել Ստեփան Ասատրյանի դեմ․ պահանջում է հերքում և փոխհատուցում

30 Հոկտեմբերի, 2026

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հայց է ներկայացրել կարգալույծ նախկին հոգևորականի՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) դեմ։ Սրբազանը դատական կարգով պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև 999 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Հայցադիմումի առիթը սեպտեմբերի 27-ին Հանրային ՀԸ եթերում «Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ» Ասատրյանի կողմից արված հայտարարություններն են։ Գրում է «Փաստինֆո»։

Մասնավորապես, Ասատրյանը տարբեր հայտարարություններ էր արել, այդ թվում՝ եկեղեցու ներսում իբրև մանկապղծության ենթադրյալ դեպքերի վերաբերյալ՝ շոշափելով Վեհափառի եղբոր անունը, թե ինչու հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել՝ այդպես էլ պարզաբանում չի տվել։ Նույն հաղորդման ընթացքում Ասատրյանը նաև շոշափել է Արշակ Սրբազանի անունը՝ խոսելով իբրև նրա և նրա քեռակնոջ հարաբերություններից, պնդել, թե կենակցել է։

Հաղորդման մասնակիցներից Մեսրոպ Մանուկյանի դիտարկմանը, որ միջազգային փորձաքննությամբ դա չի հաստատվել, ստում է, Ասատրյանն արձագանքել է՝ նշելով․ «Եթե անգամ սուտ եմ խոսում, որևէ մեկ ժողով տեղի չունեցավ, որ քննեն այդ հարցը։ Կաթողիկոսն ասաց՝ եթե ես Արշակ Խաչատրյանին հեռացնեմ, եկեղեցին կքանդվի։ Լուրջ եք ասում, մեր եկեղեցին քեռակնոջ հետ կենակցող եպիսկոպոսի՞ վրա է հիմնված»։

Նշված հայտարարությունները, Արշակ Սրբազանի դիտարկմամբ, զրպարտություն են, ըստ այդմ, դատական ակտով պահանջում է հերքել դրանք՝ հերքումը հրապարակելով նույն լրատվամիջոցով հետևյալ բովանդակությամբ. «27.09.2026.-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» (Հ1) եթերում «Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում իմ հնչեցրած տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը և ես զրպարտել եմ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին» կամ անհնարինության դեպքում Ստեփան Արտակի Ասատրյանին պարտավորեցնել վերոնշյալ բովանդակությամբ տեքստը հրապարակել ՀՀ-ում գործող առնվազն 1,000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում։

Բացի հերքումից՝ սրբազանը պահանջում է հօգուտ իրեն բռնագանձել 999 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում: Հայցադիմումը մակագրվել է Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Մելքոնյանին։

Նմանատիպ նյութեր

Թրամփը խոսել է Իրանի հետ գործարքի հնարավորության մասին

Թրամփը խոսել է Իրանի հետ գործարքի հնարավորության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները տեսնում է Իրանի՝ խաղաղություն հաստատելու ցանկությունը, բայց ցանկանում է երաշխիքներ, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ձեռք բերի։ «Նրանք ցանկանում են գործարք։ Գիտեք, նրանք պետք է գործարք կնքեն, բայց մեզ...

Մենք երբեք չենք հավատալու Փաշինյան-Ալիև տանդեմի ձևակերպած «ազնիվ խոսքին»․ Աննա Գրիգորյան

  «Ես ուզում եմ մի բանի վրա ձեր ուշադրությունը հրավիրել։ Ինքը հարց է տալիս, ինքը չի պնդում, ասում է՝ պետք է հասկանալ՝ արդյո՞ք դա է վերջին նախապայմանը, որովհետև կարող է պարզվել՝ անկլավների նախապայման կա, որ վերադարձի պայման կա...

«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարության մաս․  Հիքմեթ Հաջիև

«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարության մաս․ Հիքմեթ Հաջիև

«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարության մաս: Այս մասին ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական  Հիքմեթ Հաջիևը: «Մենք սա դիտարկում ենք նաև...

Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ ձերբակալված կա

Ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել․ ձերբակալված կա

Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՆԳՆ ոստիկանության ծառայողները հետևողականորեն շարունակում են բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման միջոցառումները՝ միաժամանակ իրականացնելով նաև բացատրական աշխատանքներ։...

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա

Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է Մոսկվա

Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 8–9-ն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Նա կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը։ Համապատասխան որոշումը ստորագրել է...