Ավետ Կոնջորյանը նեղսրտած է. «Ժողովուրդ»

30 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի շուրջ սկանդալը շարունակում է մնալ ՔՊ-ի ներքին քննարկումների թեման։

Մեր տեղեկություններով՝ վերջերս Ավետ Կոնջորյանն իր շրջապատում նեղսրտել է՝ հայտարարելով, թե ՔՊ կուսակցության վերնախավը ցանկանում է, որ ինքը կուսակցությունից հեռանալու դիմում ներկայացնի, սակայն դա իր սրտով չէ։

Քաղաքական իշխանության ներսում, կարծես թե, Ավետ Կոնջորյանի հարցը դեռ փակված չեն համարում։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում քննարկվել է նրա՝ կուսակցությունից հեռանալու հարցը, և նախընտրելի տարբերակը համարվել է սեփական դիմումով հեռանալը։ Սակայն խնդիրը, ըստ նույն տեղեկությունների, այն է, որ ակնկալվող դիմումը դեռ չկա, Կոնջորյանը հապաղում է։

Հիշեցնենք, որ 2026 թվականի հուլիսի 24-ի կեսգիշերին՝ Աբովյանում, Ավետ Կոնջորյանի բնակության շենքի մուտքի մոտ դաժանաբար ծեծել էին Աբովյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նաիրի Հակոբյանին, որի հետ Կոնջորյանը ընկերական հարաբերություններ էր ունեցել, աշխատանքային հարցերում Կոնջորյանը խաբել էր նրան, ու սկսվել էր լարվել նրանց հարաբերությունները։ Կոնջորյանին նրա տան մոտ ծեծել էին, որից առաջ Կոնջորյանը Հակոբյանի տան մոտ էր գնացել մեքենայով ու հայհոյանքներ հնչեցրել։

Հիմա ՔՊ-ն նրա այս արարքի համար որոշել է հեռացնել իր շարքերից։

Նկատենք, որ Ավետ Կոնջորյանի վարքագիծը հակասել է կուսակցության էթիկական չափանիշներին, և նա պետք է հեռանա։ Նույն դիրքորոշումը, ըստ շրջանառվող տեղեկությունների, կիսում է նաև Նիկոլ Փաշինյանը։

Մեր աղբյուրները չեն բացառում, որ Ավետ Կոնջորյանը սպասում է, որպեսզի իրեն հրավիրեն ՔՊ վարչություն՝ քննարկման։ Այդ դեպքում նա հնարավորություն կունենա ներկայացնելու իր բացատրությունները և փորձելու հիմնավորել իր վարքագիծը։ Սակայն վարչությունը նրան հրավիրելու հստակ մտադրություն առայժմ չի դրսևորել։

Նշենք նաև, որ դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել խմբի կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։ Հուլիսի 28-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հինգ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ խմբի կողմից ֆիզիկական ներգործության վերաբերյալ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Վեհափառի գործով դատական նիստը հետաձգվել է․ փաստաբան

Վեհափառի գործով դատական նիստը հետաձգվել է․ փաստաբան

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով 30.10.2026թ. ժամը 16:00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 06.11.2026թ. ժամը 11:00-ին Էջմիածին քաղաքի...

ԱՄՆ-ն վիզաների տրամադրման գործընթացում կիրառում է ստուգման ամենախիստ չափանիշները

ԱՄՆ-ն վիզաների տրամադրման գործընթացում կիրառում է ստուգման ամենախիստ չափանիշները

Մենք ապահովում ենք ԱՄՆ անվտանգությունն ու մեր ներգաղթային համակարգի անխաթար գործունեությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։ «ԱՄՆ վիզաների տրամադրման գործընթացում մենք կիրառում ենք ստուգման ամենախիստ չափանիշները՝ սերտորեն համագործակցելով ԱՄՆ պետական...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ կաթնամթերքի շուկայում խախտումների մասին

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ կաթնամթերքի շուկայում խախտումների մասին

Ի՞նչ խախտումներ են բացահայտվել կաթնամթերքի շուկայում։ Ի՞նչ են ցույց տվել լաբորատոր հետազոտությունները։ Այս և այլ հարցերի շուրջ տեղի է ունենում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի ասուլիսը։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը մեծ թվով գառներ է հոշոտել

Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը մեծ թվով գառներ է հոշոտել

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում Ապարան խոշորացված համայնքի Ջրամբար բնակավայրում ապրող բնակիչը առավոտյան հերթական անգամ մոտենում է իրեն պատկանող անասնագոմ, որպեսզի գառներին կեր տա և անակնկալի է գալիս։...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ասուլիսը

Մամուլի ասուլիսով են հանդես գալիս հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի, աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանի, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Գևորգ Թադևոսյանի, Կարեն Ասլանյանի անձնական մարզիչ Սամվել Գևորգյանի ասուլիսը:...