ՔՊ-ականների համար ամեն ինչ նորմա՞լ է․ Արամ Վարդևանյան 

29 Հոկտեմբերի, 2026

«Նախ՝ մեր հայրենակիցներին ուղղակի տեղեկացնենք, որ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, ամեն ինչ նորմալ է։ Մի բանի համար, իհարկե, անկեղծորեն վատ ենք զգում՝ Ազգային ժողովը՝ որպես ինստիտուտ, ձեր աչքերում, ձեր ընկալումներում, մեղմ ասած, շատ է արժեզրկվում։ Բայց մենք ի սկզբանե, երբ գալիս էինք Ազգային ժողով, ամեն ինչ պատկերացրել էինք, դրա համար էլ ասում ենք՝ նորմալ է։

Կարծում եմ՝ առնվազն այն դեպքերից է, երբ որքան Քաղաքացիական պայմանագրից մարդ գա, պետք է երևի «Ավարայրի ճակատամարտը» պատմի՝ թե որքան փառահեղ էին, որքան հզոր էին և այլն։ Կարծում եմ՝ բոլորն ամեն ինչ տեսել են։ Գիտեք՝ երևի նորից կձևակերպեմ՝ մենք պատրաստ էինք դրան, պատրաստ էինք։

Ինչ-որ մեկը խոսում էր, թե ով սադրեց և այլն։ Սիրելի՛ հայրենակիցներ, զուտ ուզում եմ՝ դուք այս տեսարանը պատկերացնեք, որովհետև ես այսպիսի բան ուրիշ երկրում չեմ պատկերացնում։ Ազգային ժողովում քաշքշուկ է տեղի ունենում, իսկ ո՞վ է դրան անդրադառնում։ Երկրի վարչապետը։ Ո՞վ է դրա վերաբերյալ գրառում անելու ժամանակ գտնում։ Վերևում նստած իմ գործընկերները»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Զարմանալի չէ, որ վարչապետը ուղղակի արդարացնում է քաղաքական մարմնում բռնությունը․ Արթուր Ղամբարյան

Զարմանալի չէ, որ վարչապետը ուղղակի արդարացնում է քաղաքական մարմնում բռնությունը․ Արթուր Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը գրել է. «Զարմանալի չէ, որ վարչապետը ուղղակի արդարացնում է քաղաքական մարմնում բռնությունը: Պարզապես այսօրվա դեպքերը պետք է ընկալել նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացում ընդդիմության կամքը կոտրելու,...

Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում

Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում

Ինչպես արդեն հայտնել ենք, «Ազիմուտ» ավիաընկերության՝ Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել։ Mash-ի տեղեկություններով՝ ինքնաթիռի GPS տվիչի հետ կապված խնդիր է առաջացել, ինչի հետևանքով անձնակազմը նավիգացիոն խնդիրների...

Իրականում, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել․ պարզապես Վահագնին իր տեղը ցույց տվեցի․ Արթուր Սուքոյան

Իրականում, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել․ պարզապես Վահագնին իր տեղը ցույց տվեցի․ Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը գրել է․ «Այսօր առավոտյան տեղեկացա, որ իմ մուտքն Ազգային Ժողով արգելափակվել է՝ երեկ ԱԺ սրճարանում Վահագն Ալեքսանյանի հետ տեղի ունեցած «միջադեպի» պատճառով։ Իրականում, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել․ պարզապես Վահագնին...

Աղետի ազդանշան է տվել Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը՝ թռիչքից 15 րոպե անց

Աղետի ազդանշան է տվել Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը՝ թռիչքից 15 րոպե անց

«Ազիմուտ» ավիաընկերության՝ Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել։ Այս պահին ինքնաթիռը շրջադարձ է կատարում՝ վերադառնալու մեկնման օդանավակայան։ Օդանավում կարող է գտնվել մինչև 100 ուղևոր։ Այդ մասին հայտնում է «Mash»...