Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած լարված միջադեպից և ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ավարտից անմիջապես հետո ֆեյսբուքյան գրառում է արել՝ գրելով․
«Ես գիտեի՝ գոնե ֆիզիկապես են ուժեղ։ Փաստորեն՝ չէ»։
Գրառման մեկնաբանությունների բաժնում ՔՊ-ական պատգամավորները, կարծես, իրար հերթ չտալով, շտապել են արձագանքել՝ շարունակելով նույն տրամաբանությունը։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չի դատապարտում խորհրդարանում իր իսկ իշխանության կողմից ընդունված բարեվարքության կանոնների խախտումը, այլև իր գրառմամբ, ըստ էության, խրախուսում է այն։ Փոխանակ զսպելու իրավիճակը և դատապարտելու բռնության դրսևորումները՝ վարչապետը ծաղրական գրառում է անում, իսկ ՔՊ-ական պատգամավորները շտապում են միանալ այդ «խրախճանքին»։
Իսկ գուցե այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպն ամենևին էլ ինքնաբուխ չէր։ Գուցե հայ հասարակությունը ականատես եղավ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հերթական քաղաքական ներկայացմա՞նը, որի նպատակը ընդդիմադիր խմբակցությունների ուժը փորձարկելն էր։
Ամեն դեպքում Փաշինյանի գրառումից այն տպավորությունն է ստեղծվում, որ նա նախապես գիտեր ծեծկռտուքի մասին։







