«Բնականաբար, մեր անձնագրերում կան համարներ։ Գիտեք, որ մեր իրականության մեջ թվերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա։ Օրինակ՝ կա անձնագիր, որի համարն է 0000։
Հիմա հարց է առաջանում՝ ո՞վ է ստանալու այդ անձնագիրը։ Մենք որոշում ենք կայացրել, որ այն կլինի վճարովի։ Ով առանձնահատուկ սեր ունի թվերի և թվերի կոմբինացիաների նկատմամբ, կարող է ցանկություն ունենալ ձեռք բերելու այդպիսի անձնագիր։
Չգիտեմ՝ աճուրդայի՞ն կարգով կլինի, թե՞ ֆիքսված գնով, բայց լավ գնով՝ էլի, լավ գնով»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




