1 ամսական երեխա է մահացել

29 Հոկտեմբերի, 2026

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, առեղծվածային ու ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում երեխա է տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հիվանդանոց են մեկնել համայնքային ոստիկանները, որտեղ պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։Ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Երևանի Օհանով փողոցի տներից մեկից, որտեղ ժամանած շտապօգնության բժիշկները արձանագրել են երեխայի մահը։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 1 ամսական աղջիկ է։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի կառավարությունը կսկսի փող աշխատել անձնագրերի «վաճառքից» 

  «Բնականաբար, մեր անձնագրերում կան համարներ։ Գիտեք, որ մեր իրականության մեջ թվերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա։ Օրինակ՝ կա անձնագիր, որի համարն է 0000։ Հիմա հարց է առաջանում՝ ո՞վ է ստանալու այդ անձնագիրը։ Մենք որոշում ենք...

Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ․  հայտարարություն

Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ․ հայտարարություն

«Ուժեղ Հայաստան»  կուսակցությունը հայտարարություն է տարածել այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ․ «Երբ իշխանությունը պատասխան չունի ընդդիմության բարձրացրած կարևորագույն հարցերին, դիմում է սադրանքների։ Այսօր էլ ՔՊ-ականները չկարողացան բովանդակային պատասխան...

ՀՀ-ում հաստատվել է հունվարի 1-ից պիտակավորման ենթակա արտադրանքի ցանկը

ՀՀ-ում հաստատվել է հունվարի 1-ից պիտակավորման ենթակա արտադրանքի ցանկը

Հայաստանում հաստատվել է պիտակավորման փորձնական ծրագրի շրջանակում պիտակավորման ենթակա արտադրանքի ցանկը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում։ Մասնավորապես, պիտակավորման նշված ծրագիրը վերաբերում է հրուշակեղենին, կիսաֆաբրիկատներին և...

ՔՊ-ականները աչքերը փակած՝ իրար էին խփում․ Մեսրոպ Մանուկյան 

  «Ակնհայտ է, չէ՞, որ ընդդիմությունն իր համար ստեղծել է այն իրավիճակը, որ այսօր խոսում է արտահերթ ընտրությունների մասին։ Այսինքն՝ ընդդիմությունը հասել է նրան, որ այսօր արդեն ճգնաժամ կա, ճգնաժամ՝ իրենց ներսում։ Իրենք են ասում՝ խնդրում...

Վահագն Ալեքսանյանն իրեն դրել էր Տարզանի տեղը․ Վաղինակ Վարդանով

  «Ուզում եմ ուշադրություն սևեռել նրա վրա, որ անվտանգության աշխատակիցներին մաքսիմալ ուշ է ներս կանչել Ռուբինյանը։ Ուզում եմ ուշադրությունը սևեռել նաև Վահագն Ալեքսանյանի պահվածքի վրա, ով իրեն դրել էր, չգիտեմ, Տարզանի տեղ՝ աթոռը...