Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին. «Փաստ»

29 Հոկտեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ իրականում կամ խորքում Ադրբեջանն ամենևին էլ խաղաղության չէ տրամադրված Հայաստանի ու հայության հանդեպ, ողջամիտ ընկալմամբ շրջանակների համար անգամ քննարկելու նյութ չէ. այնքան ակնհայտ է ագրեսիվ տրամադրվածությունը: Ինչպես ակնհայտ է այն, որ Ադրբեջանում, ինչպես 44-օրյա պատերազմից, այնպես էլ՝ հազարամյակներով հայաբնակ Արցախը բռնի հայաթափելուց հետո պետական մակարդակով շարունակվում են հայատյացության քարոզը և Հայաստանի հանդեպ զավթողական քարոզչաքաղաքական նախագծերի իրականացումը:

Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ անում են նորանոր հայտարարություններ, որոնք ոչ միայն հակասում են երկուստեք «առերես» հռչակված «խաղաղության հաստատման» գծին, այլև ակնհայտորեն թշնամական տրամադրվածություն են դրսևորում: Ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հրապարակավ պահանջ է հնչեցնում, թե՝ հայերը պիտի ադրբեջանցիներից ներողություն խնդրեն: Իլհամ Ալիևը ուղղակիորեն հոխորտում է, խոսում «թշնամուն ջախջախելու» մասին, նորից խեղաթյուրում է իրականությունը, չի թաքցնում պահանջները Հայաստանից ու հայ ժողովրդից, և այլն, և այլն:

Միևնույն ժամանակ, «զուգահեռ իրականության» մեջ Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները խոսում են «խաղաղություն խնամելու» մասին: Դե, դա նորություն չէ, բայց ուշադրության արժանի է մեկ այլ զուգահեռում: Տեսեք… Ալիևը փաստացի հոխորտում է Հայաստանի ու հայության հասցեին, ասում է՝ «ջախջախեցինք թշնամուն»: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը գրեթե նույն բառերն է գործածում, բայց… էլի հայերի, տվյալ դեպքում՝ ընդդիմադիր հայերի դեմ: Փաշինյանը վերջին ՏԻՄ ընտրությունների համատեքստում հայտարարում է. «ՏԻՄ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն կամ պրոքպական թեկնածուները և թիմերը տարան ջախջախիչ հաղթանակ»: Այսպես ասենք՝ հզոր է: Ըստ որում, թե՛ Ալիևի ու Փաշինյանի խոսքերի զուգահեռումը, թե՛ գործածած «ջախջախիչ» բառամթերքը:

Բայց դա էլ դեռ ամենը չէ: Փաշինյանը օրերս նաև հայտարարեց, թե՝ «պատերազմի քառագլուխ կուսակցությունը ՀՀ-ից պետք է արմատախիլ արվի», թե՝ «Հայաստանից պետք է արմատախիլ անել լրտեսական ընդդիմությանը, որը կառավարվում է դրսից», թե՝ «պետք է ձևավորվի նոր՝ պետականակենտրոն ու իրական ընդդիմություն»։

Չենք հոգնի ու չենք զլանա կրկնել. կոնկրետ Փաշինյանն ու ՔՊ-ն, 8 տարի և մի քիչ ավելի լինելով իշխանություն, Հայաստանի ու Արցախի գլխին բերել են 1 լայնածավալ պատերազմ և առնվազն 3 խոշոր ու նաև ճակատագրական հետևանքներ ունեցող ռազմական բախումներ: Ու ո՞վ է «պատերազմի կուսակցություն», եթե ոչ հենց ՔՊ-ն:

Ընդդիմության մասին: Փաշինյանը, ինչպես միշտ, անում է մերկապարանոց, որևէ ապացույցով չուղեկցվող հայտարարություն, թե ընդդիմությունը լրտեսական է, կառավարվում է դրսից: Թող այդ դեպքում նշվի իր կալանավորած ընդդիմադիր լիդերներից որևէ մեկին, որին նման մեղադրանք է ներկայացված: Չկա նման բան: Կարծես սովորական բան է դարձել, որ պետության ղեկավարի դիրքից հանդես եկողը կարող է անպատասխանատու և որևէ փաստով չհիմնավորված հայտարարություններ անել, բայց դա իրականում խայտառակություն է ու առնվազն քաղաքական անպատասխանատվություն:

Ամենից կարևորը. ո՞վ է Փաշինյանը, որ որոշի, թե ով լինի կամ չլինի ընդդիմություն: Եթե իշխանությունն է որոշում կամ որոշելու, թե ով լինի ընդդիմություն կամ չլինի, ապա դա քաղաքագիտորեն նշանակում է երկու բան. նախ՝ դա արդեն բռնատիրական հասարակարգ է, որտեղ չկա ժողովրդավարություն, երկրորդ՝ իշխանության նշանակած «ընդդիմությունը» ընդդիմություն չէ, այլ նույն իշխանության կցորդ: Չնայած, երկու կետն էլ իրար հետ փոխկապակցված են:

Առհասարակ, այս կամ այն քաղաքական ուժի ընդդիմություն կամ իշխանություն լինելը որոշում են ընտրողները՝ քվեարկությամբ և քվեարկության արդյունքում ձայների բաշխվածությամբ: Պարզ ասած՝ ընտրություններով միայն իշխանություն չէ, որ ձևավորվում է, ձևավորվում է նաև ընդդիմություն: Ուստի, Փաշինյանը չի կարող որոշել, թե ով լինի ընդդիմություն, ով չլինի: Կրկնենք՝ ժողովուրդն է որոշում: Ու մի օր էլ կարող է որոշել, որ Փաշինյանն է նորից ընդդիմություն, կարևոր չէ՝ ինչպիսի ընդդիմություն: Իսկ Փաշինյանն առայժմ միակ բանը, որ կարող է անել, ընդդիմությանը «ջախջախելուն» ուղղված գործողություններն են, ինչով զբաղված է արդեն քանի տարի: Բայց անօգուտ: Աջուձախ բոլորին կալանավորելով, անարգ ռեպրեսիաների դիմելով որևէ մեկն իր դիրքերը չի ամրապնդել: Եթե նույնիսկ ամրապնդել է, ապա չափազանց կարճ ժամանակի համար»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Կոտայքի մարզպետ

ՔՊ-ական նախկին պատգամավորը՝ Կոտայքի մարզպետ

Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության հոկտեմբերի 29-ի նիստում։ Ավելի վաղ նա վայր էր դրել Հայաստանի Ազգային ժողովի իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորի մանդատը։ Մինչ պատգամավոր...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 42 հարց՝ կառավարության օրակարգում, մեծ մասը գումար դուրս գրելու և որոշումներ փոփոխելու մասին է

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 42 հարց՝ կառավարության օրակարգում, մեծ մասը գումար դուրս գրելու և որոշումներ փոփոխելու մասին է

Տեղի է ունենում կառավարության նիստ։ Օրակարգում 42 հարց է։ Զեկուցվում է ընդամենը 3-ը։ Եվս երկու հարց գաղտնի է, հարցերից մեկն էլ դուրս է եկել օրակարգից։ Օրակարգը՝ այստեղ։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Թրամփը մտադիր է շատ արագ ավարտին հասցնել Իրանի դեմ պատերազմը

Թրամփը մտադիր է շատ արագ ավարտին հասցնել Իրանի դեմ պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է «շատ արագ» ավարտին հասցնել Իրանի դեմ պատերազմը։ «Ես պետք է ավարտեմ Իրանի դեմ պատերազմը, և դա կանեմ շատ արագ։ Նրանք շատ են տառապել, մենք վերջ կդնենք սրան», - հայտարարել է Թրամփը՝ Օհայո նահանգում հանրապետական...

Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատել է Արթուր Ջավադյանին հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից: «Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Ջավադյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,-նշվում է...

Ուկարինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով

Ուկարինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո, իսկ հստակ ամսաթիվը դեռ պետք է որոշվի։ Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ բանակցությունների վերսկսման ժամկետները կախված կլինեն...