ՀՀ տարածքում շրջանառվում են կեղծ և շուկայական գներից ցածր արժեքներով օղիներ․ ՊԵԿ

27 Հոկտեմբերի, 2026

ՀՀ տարածքում շրջանառվում են կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով ստվերային շրջանառվող օղիներ։ Հայտնում են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից։

Վարչությունն իրեն վերապահված գործառույթների շրջանակում մայրաքաղաքում և Հանրապետության տարբեր մարզերում մշակել և ձեռնարկել է ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝  ալկոհոլային խմիչքների արտադրության և վաճառքի ոլորտում հանցավոր սխեմաների գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին բացահայտելու նպատակով։ Երևան քաղաքում և մարզերում ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ՊԵԿ աշխատակիցները 139 մթերային խանութում հայտնաաբերել են ակնհայտ կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով, կեղծ հսկիչ նշաններով ստվերային շրջանառվող 2179 շիշ օղի և այս ամբողջ խմբաքանակը դուրս է բերվել շրջանառությունից։

Արձանագրված բոլոր դեպքերով ներկայում մանրամասն վերլուծվում և ուսումնասիրվում են հավաքված ամբողջ տեղեկատվությունը։  Հայտնաբերվել են նաև միևնույն հսկիչ նշանների բազմակի օգտագործման դեպքեր։

Այս իրավախախտման բոլոր հանգամանքները, խմբերում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու նպատակով իրականացվում են անհրաժեշտ գործողություններ։ ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության մասին  հատկանիշներով արդեն իսկ 24 հաղորդում Է ՊԵԿ-ից ներկայացվել Քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Նկատի ունենալով, որ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը վճռական է տրամադրված` նշված հանցավոր դրսևորումներին ու դրանց կազմակերպիչներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու գործում, ուստի հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին՝ դրոշմավորման ենթակա ապրաքներն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով և զերծ մնալ անօրինական գործունեություն իրականացնելու մտադրությունից, հարկեր չվճարելու դիտավորությամբ չգործել հանցավոր մեթոդներով և չխաբել սպարողներին։

Ալկոհոլային խմիչքներ վերավաճառողներին կոմիտեն կոչ է անում  վերավաճառքի նպատակով չգնել և չվաճառել անհայտ ծագումով և շուկայականից էականորեն ցածր գներով ալկոհոլային խմիչքներ։ Գնումների ընթացքում մատակարարներից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթղթերը։

Կարևոր է հիշել, որ վաճառքի կետերում ալկոհոլային խմիչքներ գնելուց առաջ սպառողներն ուշադրություն դարձնեն նմանատիպ խմիչքների վաճառքի գներին, E-MARK հավելվածի միջոցով սկանավորեն հսկիչ նշանները, որպեսզի համոզվեն արդյոք ապրանքը ենթակա է վաճառքի ու չգնեն անհայտ ծագում ունեցող խմիչքներ։

Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ՝ այդ թվում կեղծ, ինքնարժեքից և շուկայականից ցածր արժեքներով ստվերային շրջանառվող ամբողջ խմբաքանակները շրջանառությունից դուրս բերելու միջոցով։

Նմանատիպ նյութեր

Պատժամիջոցները հանգեցնում են լուրջ հետևանքների բոլորի համար, հատկապես՝ նրանց, ովքեր կիրառում են դրանք․ Պուտին

Պատժամիջոցները հանգեցնում են լուրջ հետևանքների բոլորի համար, հատկապես՝ նրանց, ովքեր կիրառում են դրանք․ Պուտին

Պատժամիջոցներն օգտագործվում են որպես անարդար մրցակցության գործիք։ Ի վերջո, սա հանգեցնում է լուրջ հետևանքների բոլորի համար, հատկապես՝ նրանց, ովքեր կիրառում են այդ պատժամիջոցները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա նշել է, որ Ռուսաստանը գազի համաշխարհային...

Իրանը և Ռուսաստանը կարող են տարածաշրջանի հարցերը լուծել առանց ԱՄՆ-ի միջամտության. Փեզեշքիան

Իրանը և Ռուսաստանը կարող են տարածաշրջանի հարցերը լուծել առանց ԱՄՆ-ի միջամտության. Փեզեշքիան

Իրանը, Ռուսաստանը և տարածաշրջանի մյուս երկրները կարող են համատեղ լուծել տարածաշրջանային բոլոր խնդիրները՝ առանց ԱՄՆ-ի միջամտության։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Փեզեշքիանը նշել է, որ...

Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը․ Նարեկ Կարապետյան

Բա ո՞ւր մնաց խաղաղության երաշխիքը․ Նարեկ Կարապետյան

Այսօր ԱԺ-ում Արարատ Միրզոյանի հայտարարությունից պարզ դարձավ՝ իշխանությունը պատրաստ է TRIPP-ի հարցով առաջ գնալ՝ առանց խաղաղության պայմանագրի ստորագրմանը սպասելու, գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Այսինքն՝ խաղաղությունը դեռ թղթի վրա չկա,...

Փաշինյանը մինուս գնաց․ Տիգրան Քոչարյան

Փաշինյանը մինուս գնաց․ Տիգրան Քոչարյան

  Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցան ՀՀ պատմության ամենաուշագրավ ՏԻՄ ընտրությունները։ Մի շարք համայնքներում ՔՊ-ն մասնակցում էր միայնակ, առանց ընդդիմության, և հպարտանում «շռնդալից հաղթանակով»։ Թեմայի շուրջ այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի...

Նախկինում քննադատում էիք հանրապետականներին, հիմա նրանցով եք համալրում ՔՊ-ի ցուցակը․ Վարդևանյան

2018 թվականին ժողովրդին փոփոխության խոստում տրվեց, և թիրախներից մեկը նաև տեղական ինքնակառավարման մարմիններում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն էին։ Սիրելի հայրենակիցներ, վստահ եմ՝ բոլորդ նկատել եք, որ 2026...