Tashir Arena-ում կայացել է «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերան

26 Հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 24-ին Tashir Arena-ում տեղի է ունեցել «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային կրկեսային շոուի պրեմիերան։ Սա յուրահատուկ ներկայացում է, որտեղ շատրվանների կախարդական խաղն ու կրկեսային արվեստը միավորվում են՝ ստեղծելով հուզիչ և տպավորիչ տեսարան։ Այն ջերմ պատմություն է ընտանիքի, հիշողությունների և սերունդներին միավորող արժեքների մասին։

«ՖՈՆՏԱՆԻԱ»-ն փոքրիկ հանդիսատեսին կպարգևի վառ տպավորություններ, իսկ մեծահասակներին հնարավորութուն կտա վերադառնալ մանկության հիշողություններրին ու վերապրել անկեղծ  հույզերը։

Tashir Arena-ի նախագծի հիմնադիր Տաթևիկ Կարապետյանի խոսքով.

«Չնայած ամեն ինչին՝ անհնարինը հնարավոր է։ Մենք ցանկանում էինք զարմացնել հանդիսատեսին և նրան տեղափոխել ջրային տարերքի աշխարհ՝ այս ամենը ներկայացնելով Tashir Arena-ում։ Շուրջ 45 տոննա լրացուցիչ սարքավորումներ, 85 000 լիտր տարողությամբ լողավազան, լազերային և լուսային շոու, տպավորիչ հատուկ էֆեկտներ։ Վստահ եմ՝ հանդիսատեսը կզարմանա»։

«ՖՈՆՏԱՆԻԱ» շոուի հերոսների հետ հանդիսատեսը կհայտնվի հսկայական շատրվանների աշխարհում, որտեղ նրան սպասում են իրական ծաղրածուն և փահլևանը, օդային մարմնամարզիկներ և ակրոբատներ, ձեռնածուներ և նույնիսկ վարժեցված շներ, ինչպես նաև բազմաթիվ այլ արտիստներ։

««ՖՈՆՏԱՆԻԱ»-ն համատեղում է ժամանակակից հարթակի բացառիկ հնարավորությունները, տպավորիչ տեխնոլոգիաներն ու գրավիչ տեսարանը՝ ստեղծելով մի իրադարձություն, որն արժե տեսնել սեփական աչքերով։ Մենք մեծ ջանք, էներգիա և ստեղծագործական միտք ենք ներդրել, որպեսզի շոուի յուրաքանչյուր տարր նպաստի ընդհանուր տպավորությանը, իսկ յուրաքանչյուր հանդիսատես զգա իսկական տոնական մթնոլորտը։ Մեզ համար կարևոր է հանդիսատեսին պարգևել վառ հույզեր և հիշողություններ, որոնց նա կցանկանա վերադառնալ։ Մենք անհամբերությամբ սպասում ենք բոլորիդ մեր շոուին․ եկե՛ք մեզ հետ կիսելու այս անմոռանալի տպավորությունները», — նշել է Tashir Arena-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Արշակյանը։

Շոուի ռեժիսորն է Վյաչեսլավ Կոլցովը։ «Մեզ համար «ՖՈՆՏԱՆԻԱ»-ն առաջին հերթին այն հույզերն են, որոնք երկար ժամանակ մնում են հանդիսատեսի հետ։ Մենք ցանկանում ենք, որ յուրաքանչյուր հյուր ոչ միայն դիտարկի շոուն, այլև ընկղմվի յուրահատուկ մթնոլորտում, զգա տեղի ունեցողի էներգիան և իր հետ տանի վառ տպավորություններ։

«ՖՈՆՏԱՆԻԱ»-ն ջրային կրկեսային շոու է, որը հնարավորություն կտա մեծահասակներին երկու ժամով մոռանալ իրենց խնդիրների մասին, սուզվել մանկության հիշողությունների մեջ և կրկին զգալ այն երջանկությունը, որը պարգևում են իրենց երեխաները։ Հատկապես երեխաների համար մենք պատրաստել ենք բազմաթիվ անակնկալներ, ինտերակտիվ միջոցառումներ, նվերներ և շատ ավելին», — նշել է ռեժիսորը։

 

Ներկայացմանը մասնակցում են նաև Սոս Պետրոսյանի անվան կրկեսային դպրոց-ստուդիայի և Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցի սաները։ Ծաղրածուի դերում հանդես կգա Գրիգոր Գրիգորյանը (Գոշա)։

Շոուի ընթացքում հանդիսատեսին սպասում են բազմաթիվ անակնկալներ և նվերներ։ Շոուն նախատեսված է բոլոր տարիքային խմբերի հանդիսատեսի համար (0+) և խոստանում է դառնալ ընտանեկան ժամանցի յուրահատուկ փորձառություն։ Իսկ ջրային շքեղ տեսարանները կպարգևեն անմոռանալի տպավորություններ և ուրախ հույզեր։

Նմանատիպ նյութեր

Հայաստանում ՌԴ դեսպանությունը տարակուսանք է հայտնել Շիրակի մարզպետի հայտարարությունների վերաբերյալ

Հայաստանում ՌԴ դեսպանությունը տարակուսանք է հայտնել Շիրակի մարզպետի հայտարարությունների վերաբերյալ

Անհասկանալի է Շիրակի մարզպետ Դ. Առուշանյանի ֆեյսբուքյան էջում հոկտեմբերի 17-ին հրապարակված գրառման մեջ տեղ գտած ոմն «Իվանների» մասին հիշատակումը, որն ակամայից հիշեցնում է գերմանացի նացիստների կողմից Հայրենական մեծ պատերազմի տարիներին օգտագործվող բառապաշարը։ Այս մասին...

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ

Մեկ շաբաթում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ

Հոկտեմբերի 19-ից 26-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4977 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 196 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 172 վարորդ, առանց...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Տիգրանաշենում չեն թողնում «Ուժեղ Հայաստան»-ին խաղահրապարակ վերանորոգել

Տիգրանաշենում խոչընդոտում են այն խաղահրապարակի վերանորոգման աշխատանքները, ինչի համար «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հատկացրել են իրենց պարգևատրման ֆոնդը։ Մանրամասները՝ ուղիղ...

Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ

Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ

5 տարի տված դատական քաշքշուկից հետո՝ Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը արդարացրել է Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին: Այս մասին հայտնել է նա` նշելով, որ անսպասելի որոշում էր։ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը հիշեցրել է, որ արդարացրել են այն հոդվածով, որով որ...

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում 26-ի ցերեկը , 27-28-ին, 29-ի գիշերը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ին, 31-ի...