ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերլուծություն

26 Հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 10 մարզի 21 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Գրեթե բոլոր այս համայնքներում ձայների ճնշող մեծամասնությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է ընտրությունները։ Սակայն մի շարք համայնքներում կուսակցությունը ընդհանրապես մրցակից չի ունեցել։ Ընտրությունը փաստացի վերածվել էր ՔՊ-ի թեկնածուին «կողմ» կամ «դեմ» քվեարկելու գործընթացի։

Այդպիսիք են՝
• Արմավիր մարզի Արմավիր համայնքը՝ ՔՊ՝ 96,07%, «դեմ»՝ 3,43%,
• Գեղարքունիքի Վարդենիս համայնք՝ ՔՊ՝ 93,78%, «դեմ»՝ 5,68%,
• Կոտայքի Գառնի համայնք՝ ՔՊ՝ 94,23%, «դեմ»՝ 5,38%,
• Շիրակի Ախուրյան համայնք՝ ՔՊ՝ 92,34%, «դեմ»՝ 7,06%,
• Վայոց ձորի Վայք համայնք՝ ՔՊ՝ 96,11%, «դեմ»՝ 3,39%։

21 համայնքից 6-ում էլ ՔՊ-ն ուներ ընդամենը մեկ մրցակից։
• Արմավիր մարզի Արաքս համայնք՝ ՔՊ՝ 71,95%, «Արդարություն» կուսակցություն՝ 28,02%,
• Կոտայքի Ծաղկաձոր համայնք՝ ՔՊ՝ 84,56%, ՀՅԴ՝ 15,43%,
• Կոտայքի Հրազդան համայնք՝ ՔՊ ՝ 90,82%, ՀՅԴ՝ 9,16%,
• Սյունիքի Գորիս համայնք՝ «Համերաշխություն» դաշինք ՝ 93,57%, «Ապրելու քվե» կուսակցությունների դաշինք՝ 6,41%,
• Վայոց Ձորի Ջերմուկ համայնք՝ ՔՊ՝ 92,76%, «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 7,20%,
• Տավուշի Իջևան համայնք՝ ՔՊ՝ 86,12%, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն՝ 13,85%։

Ստորև ներկայացնում ենք նաև մյուս համայնքների ընտրությունների արդյունքները․

1. Արարատ – Արտաշատ
«Նոր դարաշրջան» կուսակցություն – 3,43%
ՀՅԴ – 10,59%
ՔՊԿ – 85,95%

2. Գեղարքունիք – Գավառ 
«Հայկական քվե» կուսակցություն – 7,46%
«Համերաշխություն» կուսակցությունների դաշինք — 81,71%
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն – 10,81%

3. Գեղարքունիք – Մարտունի
«Մեր համայնք» կուսակցությունների դաշինք – 16,30%
«Ապրելու երկիր» կուսակցություն – 4,81%
ՀՅԴ – 11,26%
ՔՊԿ – 67,61%

4. Լոռի – Ստեփանավան
«Գործարար» կուսակցություն – 41,54%
«Հանրապետություն» կուսակցություն – 3,41%
ՔՊԿ – 35,32%
«Ուժեղ Հայաստան» կուսակցություն – 19,68%

5. Շիրակ – Արթիկ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – 10,53%
«Ապրելու երկիր» կուսակցություն – 8,84%
«Հայրենիք» կուսակցություն¬ – 5,82%
ՔՊԿ – 74,79%

6. Սյունիք – Մեղրի
«Ապրելու երկիր» կուսակցություն – 18,82%
Հայաստանի եվրոպական կուսակցություն – 5,33%
Հայաստանի շնորհապետական կուսակցություն – 3,98%
ՔՊԿ – 71,83%

7. Վայող ձոր – Եղեգնաձոր
«Նոր դարաշրջան» կուսակցություն – 5,07%
«Հանրապետություն» կուսակցություն – 46,86%
ՔՊԿ – 48,06%

8. Տավուշ – Դիլիջան
«Ապրելու երկիր» կուսակցություն – 16,24%
«Հանրապետություն» կուսակցություն – 7,45%
ՔՊԿ – 76,27%

Ըստ հրապարակված արդյունքների՝ ՔՊ-ն պարտվել է միայն Ստեփանավան համայնքում, այն էլ գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանին։
Երկու համայնքում՝ Լոռու մարզի Ֆիոլետովոյում և Արագածոտն մարզի Շամիրամում, ի տարբերություն մյուս համայնքների, ընտրություններն անցկացվել են մեծամասնական ընտրակարգով (անհատական թեկնածուներով):

Ֆիոլետովո համայնքի ղեկավար է ընտրվել Միխաիլ Չիչյովը։ Նա ստացել է 109 ձայն (կամ շուրջ 60.9%)՝ հաղթելով մրցակցին՝ Ալեքսեյ Նովիկովին (65 ձայն)։

Շամիրամ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էր մեկ թեկնածու՝ գործող համայնքապետ Մրազ Բրոյանը, ով ղեկավարում է գյուղը շուրջ 35 տարի։

Այսպիսով ՔՊ-ն պահպանել է գերիշխող դիրքը գրեթե բոլոր համայնքներում, սակայն ընտրությունների մրցակցային մակարդակը համայնքից համայնք էապես տարբերվել է։

Ընտրությունների ժամանակ արձանագրվել են մի շարք խախտումներ, իսկ նախընտրական փուլում ձերբակալվել ու կալանավորվել են ընտրությանը մասնակից մի շարք ընդդիմադիրներ։

Նմանատիպ նյութեր

Աշտարակում տղամարդը խոչընդոտել է շտապօգնության բժիշկների աշխատանքը և սպառնացել բռնություն գործադրել

Աշտարակում տղամարդը խոչընդոտել է շտապօգնության բժիշկների աշխատանքը և սպառնացել բռնություն գործադրել

Հոկտեմբերի 20-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աշտարակի շտապօգնության բժիշկները ահազանգով...

ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան

ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, ինչ այսօր տեղի է ունենում ՏԻՄ ընտրությունների շուրջ, դժվար է անվանել ազատ ու ժողովրդավարական ընտրական գործընթաց։ Սա վախի և պետական ռեպրեսիոն ապարատի կիրառման միջոցով իշխանությունը պահելու...

Վրաերթ-ավտովթար՝ Երևանում․ տատ ու թոռ ԲԿ-ում են

Վրաերթ-ավտովթար՝ Երևանում․ տատ ու թոռ ԲԿ-ում են

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյան Գուրգեն Գ․-ն իր վարած «Deepal» մակնիշի ավտոմեքենայով Տիգրան Պետրոսյան փողոցում վրարեթի է ենթարկել ճանապարհը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի, ապա...

«Ի դեպ»․ Մի անհասկանալի ոգևորություն

«Ի դեպ»․ Մի անհասկանալի ոգևորություն

Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցան ուշագրավ ՏԻՄ ընտրություններ․ բազմաթիվ համայնքներում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցում էր միայնակ կամ առանց լուրջ ընդդիմության։ Ընդդիմադիրների կալանավորումները, մինչև անգամ սպանության նախկին փորձն, անհետևանք չէին...

Tashir Arena-ում կայացել է «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերան

Tashir Arena-ում կայացել է «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային շոուի պրեմիերան

Հոկտեմբերի 24-ին Tashir Arena-ում տեղի է ունեցել «ՖՈՆՏԱՆԻԱ» նոր ջրային կրկեսային շոուի պրեմիերան։ Սա յուրահատուկ ներկայացում է, որտեղ շատրվանների կախարդական խաղն ու կրկեսային արվեստը միավորվում են՝ ստեղծելով հուզիչ և տպավորիչ տեսարան։ Այն ջերմ պատմություն է ընտանիքի,...