Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ՝ Ալիևի առջև․ «Ուժեղ Հայաստան»

26 Հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի թվով 19 համայնքում տեղի ունեցած տեղական ինքակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները հերթական անգամ եկան ապացուցելու Նիկոլ Փաշինյանն ուժեղ է ընտրակեղծիքների հարցում, թույլ Ալիևի առջև, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։

«Այս ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ փաստեցին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ։

Ստեփանավանում մեր թեկնածուն գիտեր, որ իրեն կարող են ձերբակալել, սակայն, գիտակցելով այդ վտանգը, որոշեց առաջադրվել, քանի որ Հայաստանին ժողովրդավարություն է անհրաժեշտ։

Դաս չքաղելով ԵԽԽՎ վերջին զեկույցից, որում խոսվում էր հունիսին կայացած համապետական ընտրությունների ժամանակ իշխող ուժի կողմից կիրառված մեծամասշտաբ ընտրախախտումների մասին, «Քաղաքացիական պայմանագիր»-ը նույն ձեռագրով գործեց նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ։

Քաղաքական հակառակորդների կալանավորումները, ընտրության օրը ընդդիմադիր ավագանու անդամների ձերբակալությունները, վախի մթնոլորտի տարածումը, ընտրատեղամասերում ուղղորդված քվեարկությունները, ընտրություններից առաջ պետական բյուջեից հսկայական միջոցների հատկացումն ընտրությունների պատրաստվող համայնքներում, ՔՊ-ականների կողմից քաղաքացուն բնակարան տալու խոստումն ու այլ քայլերը վկայում են միայն մեկ բանի մասին՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ն արդար ընտրություններով Հայաստանում չի կարող հաղթել։

«Ուժեղ Հայաստան»-ը համոզված է, որ ժողովրդավարության և առանց զիջումների խաղաղության համար պայքարը հաղթանակով է ավարտվելու, սակայն, գիտակցում է, որ այդ հաղթանակին հնարավոր չէ հասնել, ընդամենը, մի քանի ամսում։

Այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է համախմբվենք որպես ազգ և միասնական պայքարենք հանուն առանց զիջումների խաղաղության։

«Ուժեղ Հայաստանը»-ը Փաշինյանի իշխանության ուժեղ այլընտրանքն է, հետևապես, ինչպես Ստեփանավանում, այնպես էլ այլ համայնքներում, շարունակելու ենք աշխատել և իրականացնել սոցիալական ու տնտեսական զարգացման ծրագրեր:

Մենք շարունակելու ենք գործել ի շահ մեր ժողովրդի և վստահ ենք՝ ուժեղ Հայաստան ունենալու ենք»,- ասվում է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր

Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի տներից մեկում․ քաղաքացուն օգնություն է ցուցաբերվել

Հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի տներից մեկում․ քաղաքացուն օգնություն է ցուցաբերվել

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 00։26-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Ռասկատլյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական...

ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերլուծություն

ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերլուծություն

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 10 մարզի 21 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Գրեթե բոլոր այս համայնքներում ձայների ճնշող մեծամասնությամբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթել է ընտրությունները։ Սակայն մի շարք...

«Գործակալների մասին խոսելիս՝ ինքը պետք է շատ ուշադիր լինի». Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին

«Գործակալների մասին խոսելիս՝ ինքը պետք է շատ ուշադիր լինի». Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին

ՏԻՄ ընտրություններում «Ուժեղ Հայաստանը» մասնակցում էր միայն մեկ համայնքում, և այնտեղ, որտեղ մենք մասնակցել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ռեկորդային ցածր տոկոս է հավաքել։ Այս մասին Facebook—ի իր էջում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար...

Երևանում հերթական անգամ թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը

Երևանում հերթական անգամ թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը

Հոկտեմբերի 20-ին Երևանում հերթական գողությունն է տեղի ունեցել ու ցավալի է, որ գողը կամ գողերը ոտնձգություն են կատարել՝ հաշվի չառնելով, որ իրենց քայլն ուղղված է հայ զինվորի դեմ, հաղորդում է Shamshyan.com–ը։ Այդ օրը անհայտ անձը կամ անձինք Տիգրան Մեծի պողոտա 36 հասցեում...

Մշակութային իրավունքները չպետք է սահմանափակվեն առանց փաստական հիմնավորման. հայտարարություն

Մշակութային իրավունքները չպետք է սահմանափակվեն առանց փաստական հիմնավորման. հայտարարություն

Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության չեղարկման շուրջ ստեղծված իրավիճակում արձանագրվել են կարևոր դրական զարգացումներ։ Այս մասին ասված է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ հրապարակման մեջ։ «Համաշխարհային փառատոնային...