ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»

24 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանությունների ներսում և իրավական համակարգում թեժ քննարկումներ են ընթանում՝ կապված ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի սահմանը հատելու միջադեպի հետ։

Խնդիրն այն է, որ այն հատվածում, որտեղից ադրբեջանցին հատել է սահմանը, վերահսկողությունն իրականացնում է պաշտպանության նախարարությունը։ Հետևաբար, միջադեպը մի շարք հարցեր է առաջացրել՝ առաջին հերթին բանակի ծառայության կազմակերպման, սահմանային վերահսկողության և պատասխանատու պաշտոնյաների գործողությունների կամ անգործության վերաբերյալ։

Որտե՞ղ էր բանակը, երբ ադրբեջանցի հովիվը հատում էր սահմանը։ Ո՞վ էր պատասխանատու այդ հատվածի անվտանգության համար, և ինչո՞ւ հնարավոր չի եղել կանխել նման միջադեպը։

Այս հարցերն այժմ, ըստ մեր աղբյուրների, քննարկվում են իշխանական շրջանակներում։ Ուշադրության կենտրոնում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունն ու նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, որոնցից ակնկալվում է բացատրություն՝ սահմանային վերահսկողության կազմակերպման վերաբերյալ։

Հատկանշական է, որ տվյալ հատվածում սահմանազատում դեռևս իրականացված չէ։ Սակայն սահմանազատման բացակայությունն ինքնին չի վերացնում սահմանային անվտանգության ապահովման և հնարավոր միջադեպերի կանխարգելման անհրաժեշտությունը։

Ավելին՝ ադրբեջանցի հովվի՝ սահմանը հատելու փաստը հարցեր է առաջացնում ոչ միայն կոնկրետ միջադեպի հանգամանքների, այլև սահմանային վերահսկողության արդյունավետության վերաբերյալ։ Եթե այդ հատվածում վերահսկողություն իրականացվում էր, ապա ինչպե՞ս է օտարերկրյա քաղաքացին կարողացել անցնել սահմանը, և արդյոք ծառայողական պարտականությունները պատշաճ են կատարվել։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջադեպին՝ հայտարարելով, որ մեղավորների և տեղի ունեցածի հանգամանքները պարզելու դեպքում պատասխանատուները կենթարկվեն պատասխանատվության։

Այս հայտարարության ֆոնին իշխանական շրջանակներում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների, քննարկվում է նաև պաշտպանության նախարարության ղեկավարության և Գլխավոր շտաբի պետի պատասխանատվության հարցը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

Արման Ծառուկյանը չեմպիոնական գոտի է նվաճել

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը նվաճեց Real American Freestyle (RAF) կազմակերպության միջին քաշային կարգի չեմպիոնական տիտղոսը։ Այս մասին գրում է armsport.am-ը: ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կայացած RAF 14 մրցաշարում...

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

Թրամփը հայտարարել է, որ իրավունք ունի գնալ նախագահության երրորդ ժամկետի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իրավունք ունի երրորդ ժամկետով առաջադրվելու, քանի որ 2020 թվականի իր պարտված ընտրությունները կեղծված էին։ «Ես կարծում եմ, որ իրավունք ունեմ կրկին առաջադրվելու, քանի որ ընտրությունները կեղծված էին։ Նրանք կեղծեցին ընտրությունները»,...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի  24-ի ցերեկը, 25-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 26-27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:...

«Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև

«Ռուսական ապատեղեկատվության» մասին Արևմուտքի դավադրապաշտական տեսությունը շրջվել է իր դեմ․ Դմիտրիև

Ռուսաստանում Հանթեր Բայդենի գործի վերաբերյալ ենթադրյալ կեղծ տեղեկությունների մասին ապատեղեկատվության մեղադրանքները շրջվել են Արևմուտքի դեմ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս կարծիքն է հայտնել Ռուսաստանի նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական...

Հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»

Հրդեհվել է Հիտլերի նախկին նստավայրը՝ «Արծվի բույնը»

Գերմանիայի Բավարիա նահանգում գտնվող Ադոլֆ Հիտլերի նախկին Ալպյան հանգստավայրում՝ «Արծվի բույնում», հրդեհ է բռնկվել: Ռիա նովոստիի հաղորդմամբ հայտնել է Bild-ը։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալի և հետաքննում է, թե արդյոք նա կապ ունի հրդեհի հետ: Ուրբաթ օրը՝ տեղական...