Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր

23 Հոկտեմբերի, 2026

Սամվել դպիր Գրիգորյանի գրառումը․ «ԱԶԱՏԵ՛Ք ԲՌՆԱԶԱՎԹԱԾ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ․
Այսօր մամուլը հայտնում է, որ դատարանները կարճել են նաև կարգալույծ Ստեփան Ասատրյանի (նախկին տ.Արամ քահանա) և Արամայիս Թախմազյանի (նախկին տ.Թադե քահանա) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի վարույթները՝ վերացնելով նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցները։

Հերթական սթափության կոչն անենք այս երկու խոտորյալ կարգալույծներին։
Ստեփա՛ն, ազատի՛ր Հովհաննավանքը, դադարեցրո՛ւ եկեղեցու նկատմամբ ապօրինի տիրապետումը և վերադարձո՛ւ Մայր Աթոռին պատկանող՝ քո կողմից պահվող գույքը։

Արամայի՛ս, ազատի՛ր Ներքին Բազմաբերդի եկեղեցին, դադարեցրո՛ւ եկեղեցու նկատմամբ ապօրինի տիրապետումը և վերադարձո՛ւ Մայր Աթոռին պատկանող՝ քո կողմից պահվող գույքը։
Դուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներ։

Ձեր շարունակական անհնազանդությունն ու եկեղեցական կարգի դեմ ըմբոստությունը վաղուց արդեն կանոնական ամենախիստ գնահատականի արժանի են։ Այն, որ Մայր Եկեղեցին մինչ այժմ ձեզ նզովքի չի ենթարկել, ընդունե՛ք որպես ապաշխարության հնարավորություն և եկեղեցական իշխանության ցուցաբերած ներողամտություն։

Գոնե հիմա զղջացե՛ք ձեր ապստամբության, ըմբոստության, անօրենության, հազարավոր մարդկանց գայթակղեցնելու և ոմանց մոլորեցնելով՝ ձեր կողմից կատարված կեղծ խորհրդակատարությունների՝ «Պատարագների» և «մկրտությունների» մեջ ներքաշելու համար։
Դեռ երկար ժամանակ կպահանջվի ձեր սերմանած հոգևոր ավերածության, վանդալիզմի, պառակտման հետևանքները վերացնելու համար։

Մի՛ ծանրացրեք առանց այն էլ ծանր ձեր հոգևոր վիճակը։
Սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․․․»։

Նմանատիպ նյութեր

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Մրգավետում հարսանիքից վերադարձած ընտանիքը տունը թալանված է գտել

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, բնակարանային հերթական գողությունն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում Արտաշատ խոշորացված համայնքի Մրգավետ բնակավայրի Կոմիտասի փողոցի տան բնակիչները, հարսանեկան արարողությունից վերադառնալով տուն, անակնկալի են եկել։ Ինչպես...

Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով․ Տիգրան Աբրահամյան

  «Իշխանության գործողությունները պայմանավորված են Ստեփանավանում պարտվելու վախերով։ Բանն այն է, որ այսօր տարբեր սոցիալական հարցումների, նաև ընդհանուր քաղաքում և համայնքում տիրող տրամադրությունների միջոցով կարելի է պարզել, թե որ...

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում․ Հայկ Ֆարմանյան

  «Այն պրոցեսը, ինչը հիմա տեղի է ունենում, կարծեք, խորհրդարանական ընտրությունների «տրամաբանական» շարունակությունն է։ Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը համապատասխան տեղական ընտրությունների ժամանակ, դիմում են իրենց հին...

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառնները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախտում է։ Ահազանգում  է...

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեռուստացույցների, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններից հեռարձակվող իշխանությունների բացահայտ քաղաքական բթամտության փառատոնը, ըստ էության, դարձել է «ժողովրդի» միակ զվարճանքը։ Օրինակ՝ այն...