Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղական իշխանություններն արգելելու են առաջիկա օրերին նախատեսված բոլոր ցույցերը՝ բացառությամբ արհմիությունների կազմակերպածների։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
«Եթե խոսքը արհմիութենական կազմակերպությունների մասին է, ապա պրեֆեկտներն այլընտրանքային երթուղիներ կառաջարկեն։ Իսկ եթե դրանք արհմիությունների կողմից չեն կազմակերպված, մենք կարգելենք դրանք ամենուր»,- ասել է Մակրոնը կառավարության անդամների հետ առաջիկա ակցիաների շուրջ կայացած խորհրդակցությունից հետո։ Նախագահի ելույթը հեռարձակվել է Ելիսեյան պալատի X-ի էջում։
Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ «հիմա բողոքի ակցիաների ժամանակը չէ»։ «Բոլորս պետք է հանդարտվենք»,- նշել է նա։
Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած անկարգությունների համար նա մեղադրել է ծայրահեղ ձախ խմբավորումներին․ «Նրանց նպատակը հանրապետությունը կործանելն է»,- ընդգծել է Մակրոնը։





