Գիտական տվյալների հիման վրա սահմանվել է, որ Սևանա լճից ձկան որսի առավելագույն թույլատրելի չափաքանակն ավելացվել է ևս 720 տոննայով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հոկտեմբերի 22-ի նիստում։
Որոշման արդյունքում լճում ամբողջ ձկնորսական շրջանի համար սիգի արդյունագործական որսի թույլատրելի ծավալը կկազմի 1270 տոննա (550 տոննա + 720 տոննա)։





