Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ, սակայն պատկան մարմինները թաքցրել են այդ մասին։ «Հովվին պահում էին ՌՈ-ում, պարզ չէ՝ այժմ վերադարձվե՞լ է Ադրբեջանին, թե՞ շարունակում է գտնվել ՀՀ-ում։ Մեր իրազեկ աղբյուրները հայտնեցին, որ ադրբեջանցի հովիվը ՀՀ է եկել Բերդ համայնքի՝ Մեհրաբի զորամասի հատվածից։ Հայտնում է «Փաստինֆո»-ն։
Ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի սահմանը հատելու մասին լուրը հայտնել է «5-րդ ալիք»-ը: Ավելի ուշ «24նյուզ»-ը գրեց, որ ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար։ Ըստ համայնքում շրջանառվող լուրերի՝ վերջինս ունի հոգեբանական խնդիրներ»,- նշում է լրատվամիջոցը:





