Վրաստանի ազգային բանկի տվյալներով՝ 2026 թվականի առաջին 9 ամիսներին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 3.8 միլիարդ դոլարի եկամուտ: Հայաստանի Հանրապետության քաղաքացի զբոսաշրջիկներից Վրաստանը ստացել է 135.1 միլիոն դոլար, որը անցած տարվա համեմատ աճել է 6 տոկոսով:
Aliq,ge-ի փոխանցմամբ՝ երկրի ազգային բանկի կողմից հրապարակված վիճակագրությունը ցույց է տալիս, որ Վրաստանն այս տարի ամենաշատ եկամուտը ստացել է Եվրամիության երկրներից և Միացյալ Թագավորությունից, որին հաջորդում է Ռուսաստանը: Պատերազմի պատճառով զգալի անկում է նկատվում Իրանից և Սաուդյան Արաբիայից։
Երկրները, որոնցից վրացական զբոսաշրջությունը ամենաշատ եկամուտն է ստացել հունվար-սեպտեմբեր ամիսներին ներկայացնում ենք ստորև՝
- Եվրամիություն [ներառյալ Միացյալ Թագավորությունը]՝ 665.3 միլիոն դոլար, 29% աճ։
- Ռուսաստան՝ 641.3 միլիոն դոլար, 14.5% աճ։
- Իսրայել՝ 457.6 միլիոն դոլար, 6.4% աճ։
- Թուրքիա՝ 428.2 միլիոն դոլար, -5.7% նվազում։
- Ադրբեջան՝ 186.4 միլիոն դոլար, 10% աճ։
Ուկրաինա՝ 167.4 միլիոն դոլար, աճ՝ 46%; - Հայաստան՝ 135.1 միլիոն դոլար, աճ՝ 6%;
- Բելառուս՝ 84 միլիոն դոլար, աճ՝ 15.5%;
- Սաուդյան Արաբիա՝ 82.9 միլիոն դոլար, նվազում՝ -33.5%;
- Իրան՝ 53.7 միլիոն դոլար, նվազում՝ -46%;





