Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ

20 Հոկտեմբերի, 2026

«Իշխանություն»-ը գրում է․ ««Իշխանություն» լրատվականին հայտնում են, որ անցած գիշեր Աշտարակ քաղաքում հրազենային կրակոցների հետևանքով սպանվել է Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակիչ Ծերուն Մկրտչի Հարությունյանը։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հարությունյանի ուղղությամբ կրակոցներ են արձակել, ինչից հետո նրան տեղափոխել են Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ վերջինս մահացել է։

«Իշխանություն» լրատվականի աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում։ Աղբյուրի պնդմամբ՝ նա Էջմիածնում որպես քրեական հեղինակություն հայտնի, «Բուլո» մականվամբ Հայկ Վիկտորի Հարությունյանի մտերիմ ընկերն էր»։

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է

ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանման հաղորդման հիման վրա 2026 թվականի օգոստոսի 7-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ  ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 2 դատական նիստ․ քննվում է Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի երկարաձգման հարցը

  18։00-ից հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը։ Ժամը 18։30-ին նույն...

Հայաստանի երկրորդ խոշորագույն հանքավայրը անցել է ամերիկյան ընկերությանը

Հայաստանի երկրորդ խոշորագույն հանքավայրը անցել է ամերիկյան ընկերությանը

ԱՄՆ-ում գրանցված Dynamic Frontier Holdings ընկերությունը սեպտեմբերին ավարտին է հասցրել Հայաստանի երկրորդ խոշորագույն՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի («Թեղուտ» ՓԲԸ) 100% բաժնետոմսերի ձեռքբերման գործընթացը։ Այս մասին հայտարարել է գործարար, ընկերության ղեկավար...

Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան

Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան

Արդեն երկու ամիս է, ինչ Սեդրակը ապօրինի կալանավորված է։ Այս մասին գրում է Սեդրակ Քոչարյանի կինը՝ Զառա Բադալյանը։ «2018 թվականից ի վեր, ընդդիմանալով այս իշխանություններին, անցել ենք բազմաթիվ հետապնդումների ու ճնշումների միջով։ 2026 թվականի ընտրությունները ուղիղ եթերում...

Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ

Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ

Անվտանգության հարցերով հայտնի թուրք փորձագետ և հատուկ նշանակության ուժերի նախկին սպա Մեթե Յարարը թուրքական TV Net-ի եթերում մեկնաբանել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում առաջացած լարվածությունը։ Նրա խոսքով՝ ամեն ինչ սկսվել է ոչ թե ադրբեջանական դպրոցներում...