Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Ալֆա նյուզ»—ի հիմնադիր Վիկտոր Սողոմոնյանին՝ 2025 թվականին Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդում Ռուսաստանի նախագահության ապահովմանն ուղղված միջոցառումների նախապատրաստման և անցկացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։





