Գորիսում 10 ամսական երեխա է մահացել

20 Հոկտեմբերի, 2026

Հոկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երեխա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Գորիս խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկի բնակիչ 10 ամսական աղջիկն է, իսկ հայրը հայտնել է, որ առավոտյան ժամը 08:00-ին ինքը մոտեցել էր աղջնակի օրորոցին և նկատել, որ նա չի շնչում, ինչից հետո զանգահարել է Գորիսի հիվանդանոց, ապա ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են երեխայի կենսաբանական մահը։

Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Նմանատիպ նյութեր

Կա առաջադրանք՝ ամեն գնով անցկացնել Ստամբուլյան կոնվենցիան․ Տիգրան Քոչարյան

Կա առաջադրանք՝ ամեն գնով անցկացնել Ստամբուլյան կոնվենցիան․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է․ «Այսպիսի, ոչ պատահական ու իրար վրա, թարմ ու հիմնականում ժամկետանց, որոշ դեպքերում պոստանովոչնի տեսանյութեր էլի կլինեն այս մի քանի ամսվա ընթացքում։ Ինչո՞ւ։ Որովհետև կա առաջադրանք, այս անգամ ամեն գնով անցկացնել Ստամբուլյան...

Եկեղեցին չի կարող լինել առանց հոգևորականության. Տեր Զաքարիա

Եկեղեցին չի կարող լինել առանց հոգևորականության. Տեր Զաքարիա

Եկեղեցին չի կարող լինել առանց հոգևորականության, հայտարարել է Գերաշնորհ Տեր Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը։ «Հաճախ կարելի է լսել նման արտահայտություն՝ եկեղեցին ընդունում եմ, բայց եկեղեցականներին՝ ոչ։  Հարց է առաջանում՝ կարո՞ղ է եկեղեցին լինել առանց հոգևորականության»,-...

ԵՄ երկրները դժգոհ են ֆոն դեր Լայենի գործողություններից․ FT

ԵՄ երկրները դժգոհ են ֆոն դեր Լայենի գործողություններից․ FT

Financial Times-ի հաղորդմամբ՝ ԵՄ երկրները դժգոհ են Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործողություններից, քանի որ նա արտաքին քաղաքականության ոլորտում դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակից։ Գրում է ՏԱՍՍ-ը։ Թերթի տվյալներով՝ Իտալիան պնդում է բարեփոխումներ իրականացնել, որոնք...

ՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիկտոր Սողոմոնյանին

ՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիկտոր Սողոմոնյանին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Ալֆա նյուզ»-ի հիմնադիր Վիկտոր Սողոմոնյանին՝ 2025 թվականին Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների կառավարությունների...

Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա

Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի համար սեպտեմբերի 25-ը կարելի է համարել «սև ուրբաթ»։ Այդ օրը Կենտրոն վարչական շրջանի տարածքում անհայտ անձը կամ անձինք մի իսկական «տոռնադո» են իրականացրել, ինչի...