Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի կողմից Տիգրան Ավինյանն ու իր տեղակալները բողոքում են, որ մարզերից մարդիկ գալիս են Երևան ու ստեղծում խցանում, մյուս կողմից` Լենինգրադյան փողոցում (հա, հենց Լենինգրադյան) հերթական բազմահարկի թույլտվությունն են տալիս այն դեպքում, երբ անգամ հիմա այստեղ մեքենայի անցնելու տեղ չկա։
Դե, կարևորը հարկատուների հաշվին հիմնարկ կա, որը աստղաբաշխական աշխատավարձներով պետք է իբր պայքարի խցանումների դեմ»։






