Եվրոպական այլընտրանքը․ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը

19 Հոկտեմբերի, 2026

Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայությունը հայտարարել է, որ Եվրամիությունում արգելված թունաքիմիկատ է հայտնաբերել Հայաստանից ներկրված 57,6 կգ քաշով կանաչ թեյի խմբաքանակում։ Լաբորատոր հետազոտությունները նաև ցույց են տվել ևս երկու թունաքիմիկատի թույլատրելի պարունակության գերազանցում, հայտնում են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով գերատեսչությանը։  Ղազախստանից ներկրված մանանեխի սերմերում ևս էռուկաթթվի պարունակությունը գերազանցել է թույլատրելի մակարդակը։ Երկու խմբաքանակների վաճառքն արգելվել է։

Հաղորդումների համաձայն՝ խախտումները հայտնաբերվել են սահմանային հսկողության ընթացքում և հաստատվել լաբորատոր հետազոտություններով։

Հայկական ծագման կանաչ թեյի՝ 57,6 կիլոգրամ քաշով և 8810 համարով խմբաքանակում մասնագետները հայտնաբերել են տոլֆենպիրադ թունաքիմիկատի մնացորդներ։ Դրա օգտագործումն արգելված է Եվրամիությունում։ Բացի այդ, լաբորատոր անալիզները ցույց են տվել, որ գերազանցվել են ևս երկու թունաքիմիկատների՝ լամբդա-ցիհալոտրինի և թիամեթոքսամի առավելագույն թույլատրելի մակարդակները։

Խախտումներ են հայտնաբերվել նաև Ղազախստանից ներկրված մանանեխի սերմերի խոշոր խմբաքանակում։ 22 տոննա քաշով և 248K-2013 համարով բեռում էռուկաթթվի պարունակությունը գերազանցել է սահմանված նորմերը։

Էռուկաթթուն դասվում է միաչհագեցած օմեգա-9 ճարպաթթուների շարքին։ Այն բնականորեն առկա է յուղատու մշակաբույսերում, այդ թվում՝ ռապսի և մանանեխի սերմերում, ինչպես նաև դրանցից ստացված յուղերում։ Սակայն սննդամթերքում դրա չափազանց բարձր պարունակությունը կարող է առողջության համար վտանգներ առաջացնել։

ՊՎԴ-ն ընդգծել է, որ երկու խմբաքանակների իրացումն արգելված է։ Նախատեսվում է ոչնչացնել արտադրանքը կամ այն Եվրամիության տարածքից դուրս ուղարկել երրորդ երկիր։

Հայտնաբերված խախտումների մասին տեղեկությունն արդեն փոխանցվել է սննդամթերքի և կերերի անվտանգության վերաբերյալ Եվրամիության արագ ահազանգման համակարգին։

Նմանատիպ նյութեր

Փարիզ, 2024թ․, ծաղրում էիք Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիքը»․ Նիկողոս Հովհաննիսյան

Փարիզ, 2024թ․, ծաղրում էիք Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիքը»․ Նիկողոս Հովհաննիսյան

Հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փարիզ, 2024թ․, «Ամառային օլիմպիական խաղերի բացման արարողություն», ծաղրում էիք Քրիստոսի «Խորհրդավոր ընթրիքը», դե, իսկ Փարիզի օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչն ասուլիսի ժամանակ ասել էր....

Փորձում եմ պատկերացնել, թե ի՛նչ ապրումներ են ունենում Բաքվի դատարաններում գտնվող մեր հայրենակիցները. Ծառուկյան

Փորձում եմ պատկերացնել, թե ի՛նչ ապրումներ են ունենում Բաքվի դատարաններում գտնվող մեր հայրենակիցները. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից. «Թեև ես հնարավորին չափ խուսափում եմ խոսել ինձ առնչվող գործի մասին, բայց դատավարության առաջին նիստից հետո ուզում եմ կիսվել մի քանի ապրումներով։ Դատավարության ամբողջ ընթացքում և դրանից հետո մի միտք ինձ հանգիստ չի տալիս։...

Շիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է գրանցվել

Շիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 10-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները թմրամիջոցի իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը Առափի բնակավայր...

Մակրոնն ինքն է իր մահիճը պատրաստել․ Արաղչի

Մակրոնն ինքն է իր մահիճը պատրաստել․ Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին քննադատել է Մակրոնին՝ հայտարարելով, որ նա ինքն է նպաստել պատերազմի հրահրմանը, իսկ այժմ արդեն ուշ է մեղադրել դրա հետևանքները։ «Արդեն ուշ է մեղադրել պատերազմը, որի բռնկմանը նրա նմաններն են նպաստել: Ֆրանսիայի ժողովուրդը պահանջում է արմատական...

Իսրայելը պետք է երկու տարվա ընթացքում ավարտի «խնդիրները բոլոր ճակատներում»․ Նեթանյահու

Իսրայելը պետք է երկու տարվա ընթացքում ավարտի «խնդիրները բոլոր ճակատներում»․ Նեթանյահու

Իսրայելը պետք է ավարտի իր կարևոր «խնդիրների իրականացումը բոլոր ճակատներում» առաջիկա երկու տարվա ընթացքում, քանի դեռ ԱՄՆ նախագահի պաշտոնում է գտնվում Դոնալդ Թրամփը։ Այսպիսի կարծիք է հայտնել նախընտրական ուղերձում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ «Մեզ մնացել է իմ...