ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։
Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի հիմնօրհնեքի արարողությունը կատարվել է դեռևս 2017 թվականին Եզրաս սրբազանի ձեռամբ։
Շուրջ 10 տարի Իվանովոյի հայ համայնքը համատեղ ջանքերով, հույսով և աղոթական սպասումով է կառուցել եկեղեցին։
Քաղաքի բազմազգ բնակիչների կարծիքով` հայկական տուֆակերտ աղոթատունն իր ողջ համալիրով պերճաշուք ու յուրօրինակ տեսք է տալիս հնամենի եկեղեցիներով հարուստ քաղաքին։






