Սամվել Կարապետյանի նվերը Գյումրիին․ կբարեկարգվի Քըրք Քըրքորյան փողոցը

17 Հոկտեմբերի, 2026

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Գյումրի քաղաքի տոնակատարության ժամանակ հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Գյումրի քաղաքին նվեր ունի․ բարեկարգվելու է քաղաքի Քըրք Քըրքորյան փողոցը։

«Կան նոր ծրագրեր, որոնք մենք նախատեսում ենք իրականացնել։ Սակայն տեսնում ենք, որ վերջին օրերին մեր երկիրը բոլորովին այլ ճանապարհով է գնում։ Փոխանակ Գյումրիում լուծվի հազարավոր գյումրեցիների տնակների հարցը, մեր կառավարությունն այս պահին 30 միլիոն դոլար է ծախսում մի միջոցառման՝ COP 17 գագաթնաժողովի վրա։ Մենք հաշվարկել ենք, որ այդ գումարով կարելի էր հազար գյումրեցի ընտանիքի բնակարանով ապահովել։

Ինչո՞ւ է բարերարը օգնում քաղաքին, որպեսզի քաղաքի օրը շողա։   Քանի մեր քաղաքներում կան անտուն մարդիկ, տնակներում ապրող մարդիկ, մենք ճոխություններ մեզ թույլ տալու իրավունք չունենք։

Նաև ուզում եմ  ասել, որ «Ուժeղ Հայաստան» կուսակցության առաջնորդ  Սամվել Կարապետյանը նվեր է պատրաստել Գյումրի քաղաքի համար։ Երբ մենք նախընտրական շրջանում գալիս էինք, ասում էին՝ միշտ ընտրությունից առաջ են ուժերը գալիս։ Ընտրություններն անցել են, որևէ ընտրություն չկա։ Մենք եկել ենք մեր սիրած քաղաքի կողքը կանգնելու և մի լավ նվեր քաղաքին տալու համար։

Գյումրի եկող յուրաքանչյուր մարդ գնում է և առաջինը քայլում է Քըրք Քըրքորյանի փողոցով։ Այդ փողոցը ամբողջությամբ բարեկարգվելու է միջազգային ստանդարտներով, և դուք կտեսնեք, որ դառնալու է տուրիստական ակտիվ գոտի»,- նշել  է նա

Նմանատիպ նյութեր

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...

Մոսկվայում չվերթներ են հետաձգվել

Մոսկվայում չվերթներ են հետաձգվել

Ուկրաինական ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով Մոսկվայի չորս օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան 200 չվերթ, ևս 200-ը՝ հետաձգվել, այդ թվում՝ դեպի Երևան։ Այս մասին հայտնել է ռուսական «Դոժդ» հեռուստաալիքը՝ հղում անելով Airports.Ru ագրեգատորի տվյալներին։ Նշվում է, որ...

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։ Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարել է, որ երկրում «ժողովրդավարական գործընթացների վատթարացման պատճառով» այլևս չի ֆինանսավորում Վրաստանի կառավարությանը, սակայն...

Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

Երևանի Մոսկովյան 31 հասցեում տեղադրվել է հայ մեծանուն բարերար, ծնունդով արցախցի Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Հուշատախտակի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է, որը և այն փակցնելու միջնորդություն էր...

Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը հրապարակել է հոկտեմբերի 18-ին թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը․ ԺԱՄԸ 10:00 Ափնայի Զորավոր Սուրբ Աստվածածին Կոշի Սուրբ Գևորգ Ապարանի Սուրբ Խաչ Բյուրականի Սուրբ Հովհաննես Կոշի Սուրբ Ստեփանոս...