Կենսաբազմազանության պահպանման հարցը չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդը․ Ռուսլան Էդելգերիև

16 Հոկտեմբերի, 2026

Կենսաբազմազանության պահպանման հարցը չպետք է դառնա քաղաքական տարաձայնությունների պատանդը։ Այս մասին հոկտեմբերի 16-ին Երևանում COP17-ի շրջանակում կայացած «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում news.am-ի փոխանցմամբ՝  հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Ռուսլան Էդելգերիևը։

Նա պարզաբանել է, որ քանի որ կենսաբազմազանության պաշտպանությունը համընդհանուր խնդիր է, այս ոլորտում միջազգային համագործակցությունը պետք է զերծ լինի քաղաքականացումից և անբարեխիղճ մրցակցությունից։

«Միայն գիտնականների և փորձագետների բաց համագործակցությունը կբերի իրական արդյունքներ», — ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ դրանց հասանելիության և օգուտների համատեղ օգտագործման վերաբերյալ ցանկացած պայմանավորվածություն պետք է հաշվի առնի այս սկզբունքը և հիմնված լինի կամավորության վրա։

«Բացի այդ, մենք հանդես ենք գալիս ռեսուրսների հասանելիության ապահովման հարցում ոչ խտրական մոտեցման և դրանց թափանցիկ ծախսման օգտին։ Նոր կառույցների ստեղծումը չպետք է հանգեցնի գործառույթների կրկնօրինակման և ծախսերի աճի», — նշել է Էդելգերիևը։

Պուտինի օգնականը նշել է, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է կառուցողական աշխատանքի և հավասարակշռված լուծումների որոնման, որոնք կհամապատասխանեն բոլոր կողմերի շահերին։

Նմանատիպ նյութեր

Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր

Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմամբ պայմանավորված՝ Երևանի Քըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներ։ Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են հոկտեմբերի 21-ից։ ՆԳ նախարարությունը հորդորում է...

Ովքե՞ր Աննա Վարդապետյանին զանգողները․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 16-ին, պատերազմի 20-րդ օրն էր։ Նիկոլ Փաշինյանը խրոխտ ելույթ ունեցավ ռազմաճակատ մեկնող կամավորականների առաջ։ Դիտենք մի հատված ելույթից․ Փաշինյան – Դուք կանգնած եք լինելու...

Ոստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձ

Ոստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձ

ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում է իրականացնել օպերատիվ- կանխարգելիչ միջոցառումներ՝ հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։ Համայնքային ոստիկանության...

ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցուն

ԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցուն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն այցելել ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Մենք...

«Ի դեպ»․ Ո՞ւմ հետ և ինչ է ՔՊ-ական իշխանությունը պատրաստվում փոխանակել

«Ի դեպ»․ Ո՞ւմ հետ և ինչ է ՔՊ-ական իշխանությունը պատրաստվում փոխանակել

Ի դեպ, վերջին շրջանում Հայաստանի  բարձրաստիճան պաշտոնյաները հաճախ են խոսում անկլավների մասին։ Փաշինյանը Ազգային ժողովի ամեն քառօրյանի ժամանակ և կառավարության ամենշաբաթյա նիստերին հաջորդած ճեպազրույցներում դրանից է խոսում, երեկ Արարատ Միրզոյանն էր դրանից խոսում, այսօր՝...