«Բազմիցս բարձրաձայնել ենք Բաքվում պահվող գերիների նկատմամբ խոշտանգումների խնդիրը: Մենք շատ հստակ մեթոդաբանությամբ ենք գործում. եթե համակցենք, կտեսնենք, որ ողջամիտ կասկածից վերև, խոշտագումներ կան, շարունակական բնույթ են կրում, և, այո, համակցված են նաև անմարդկային վերաբերմունքով։ Առաջին՝ հայրենադարձված գերիների առնչությամբ մենք շարունակում ենք խոշտանգումների վերաբերյալ գործերը։ Ստացված վկայությունների, բժշկական փաստաթղթերի միջոցով կարողանում ենք ռետրոսպեկտիվ հայացք նետել նաև Բաքվում գտնվելու ժամանակահատվածին և օբյեկտիվ տեղեկատվություններով հաստատել խոշտանգումների փաստը»,- այս մասին «Վերադարձ հայ գերիների» միջազգային համաժողովում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։






