ՀՀ-ն հետքա՞յլ է արել երկաթուղու ռուսական կոնցեսիան դադարեցնելու պահանջից. Խուդաթյանի արձագանքը

16 Հոկտեմբերի, 2026

Հայկական երկաթուղին ունի առաջնահերթություններ, և ոլորտի զարգացումն առհասարակ առաջնահերթություն է Հայաստանի կառավարության համար, որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ, որին կմասնակցեն ոլորտի հայաստանյան պատասխանատու պաշտոնյաները և Ռուսաստանի կողմից ոլորտի պատասխանատու պաշտոնյաները և երկաթուղու մեր գործընկերները, որոնք այս պահին փաստացի կոնցեսիոն կառավարում են իրականացնում։

Այս մասին COP17–ի շրջանակում NEWS.am—ի հետ զրույցում նշել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ առաջ հայկական կողմի դիրքորոշումն ավելի կոշտ էր, ասվում էր, որ պետք է երկաթուղու կոնցեսիան փոխանցվի երրորդ կողմի և վերջ, իսկ հիմա կարծես դիրքորոշման մեղմացում կա, հայկական կողմը հիմա ասում է՝ սպասենք, տեսնեք՝ ռուսական կողմը ներդրում անում է, թե ոչ։

Խուդաթյանը հավելել է. «Աշխատանքային խմբի առջև դրվել են խնդիրներ, և ակնկալում ենք, որ աշխատանքային խումբը այդ հարցերին կարճ ժամանակում պատասխան կտա։

Կախված աշխատանքային խմբի աշխատանքի արդյունքից և այդ առաջնահերթությունների մասով իրենց տրված պատասխաններից հետագա անելիքները կորոշենք։ Այս պահին տեղեկատվությունը այդքանն է, քննարկել ենք բացառապես դրան վերաբերող հարցերով։

Մենք շարունակում ենք ասել, թե որոնք են Հայաստանի առաջնահերթությունները երկաթուղու հետ կապված, ակնկալում ենք, որ գործընկերները այդ առաջնահերթությունների կազմակերպման հստակ ժամանակացույց կտան: Քանի դեռ չկա այդ ժամանակակիցը, դժվար է ինչ-որ բանի մասին խոսել»։

Հարցին՝ ռուսական կողմի հետ քննարկումներից ինչպիսի՞ տպավորություններ եք ստացել, ՏԿԵ նախարարը պատասխանեց. «Աշխատանքային խմբի աշխատանքը ցույց կտա՝ մեր տպավորություններն ինչպիսին կլինեն, մենք այնուամենայնիվ, երկաթուղու մասով ունենք առաջնահերթություններ, ունենք երկաթուղու զարգացման մեր պատկերացումը։

Գիտեք, որ տարածաշրջանում վերջին փոփոխությունները հնարավորություն են տալիս Հայաստանը երկաթուղով կապել այնպիսի երկրների, որոնց հետ կապվելու մասին, օրինակ, հինգ-վեց տարի առաջ պատկերացնել նույնիսկ հնարավոր չէր։

Դրանով է պայմանավորված, որ մենք հիմա առաջնահերթություն ենք տեսնում այս հարցերի մերկանացման մասով, և հույս ունեմ, որ աշխատանքային խմբի գործունեությունը հենց դրան էլ միտված կլինի»։

Նմանատիպ նյութեր

Հայփոստը հրաժարվում է Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ նամակներ ուղարկել․ Սիրանուշ Սահակյան

  «Բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք լիազորագրեր տալու անհնարինությանը։ Ադրբեջանը զրկում է մեր հայ պատանդներին իրենց իրավունքների պաշտպանության կազմակերպման նպատակով միջազգային և Հայաստանի իրավաբաններին լիազորագրեր տալու...

Տարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե Կիրակոսյան

«Տարածքային ամբողջականություն և տարածքային ամբողջականությունից անջատում՝ դրա քրեականացումը միջազգային իրավունքին հակասող արարք է»,- «Վերադարձ հայ գերիների» միջազգային  համաժողովի ընթացքում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության նախկին...

Բաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ Սահակյան

  «Բազմիցս բարձրաձայնել ենք Բաքվում պահվող գերիների նկատմամբ խոշտանգումների խնդիրը: Մենք շատ հստակ մեթոդաբանությամբ ենք գործում. եթե համակցենք, կտեսնենք, որ ողջամիտ կասկածից վերև, խոշտագումներ կան, շարունակական բնույթ են կրում, և,...

Ռուսլան Բարսեղյանի գործով դատավոր է փոխվել․ նրա դրվագով մասը միացվել է այլ գործի․ «Փաստինֆո»

Ռուսլան Բարսեղյանի գործով դատավոր է փոխվել․ նրա դրվագով մասը միացվել է այլ գործի․ «Փաստինֆո»

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի և Արման Սաֆարյանի վերաբերյալ քրեական գործը միացվել է Հրանուշ Մակարյանի և մյուսների գործին, հետայսու կքննվի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի վարույթում։ Հայտնում է «Փաստինֆո»-ն։ Հայաստան»...

«Save Armenia»-ն շարունակելու է իր զորակցությունը բերել հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն

«Save Armenia»-ն շարունակելու է իր զորակցությունը բերել հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն

Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։ Հայտնում են Մայր Աթոռից։ Վեհափառ Հայրապետն իր...