Նկատեցի՞ք՝ COP17-ում ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից․ ինչպե՞ս նկատեիք մի բան, որը չկա․ քաղաքագետ

16 Հոկտեմբերի, 2026

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.

«Նկատեցի՞ք, Եվրոպայի հետ աննախադեպ մերձեցող Հայաստանում անցկացվող COP17 ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից։

Չե՞ք նկատել։ Դե, ինչպե՞ս նկատեիք մի բան, որը չկա։ Չկա եվրոպական որեւէ երկրի առաջնորդ, որը մասնակցում է միջոցառման գագաթնաժողովին։ Եվրահանձնաժողովը ներկայացված է փոխնախագահ–եվրահանձնակատարի մակարդակով, եւ չկա ԵՄ անդամ ոչ մի երկրի ղեկավար։ Անգամ Կիպրոսն ու Հունաստանը, որոնց հետ Հայաստանը ավանդաբար ունեցել է շատ սերտ հարաբերություն, չեն ներկայացել բարձր մակարդակով։

Ես առիթ ունեցել եմ ասելու, թե շատ օրեր առաջ Հայկական Երկրորդ հեռուստաալիքի եթերում, թե նախօրեին՝ Մեդիահաբի տաղավարում, որ դրական եմ համարում Հայաստանում այդպիսի խոշոր միջազգային միջոցառման անցկացումը։ Շատ կարեւոր եմ համարում թե Հայաստանի ճանաչելիության, թե Հայաստանում այդպիսի մասշտաբային միջոցառումների նցկացման փորձի կուտակման առումով։ Այո, նաեւ պետք է առավելագույնն անել ենթակառուցվածքային տեսանկյունից յնպիսի միջավայր ստանալու համար, որ այդ կարգի միջոցառումները ավելի հեռու լինեն Երեւանի կենտրոնից, ու ցանկալիորեն՝ ավելի կոմունիկացված լինեն մարզերի հետ։

Սա իհարկե շատ կարեւոր հարց է, բայց այլ թեմա։

Այդուամենայնիվ, Երեւանում անցկացվում է հեղինակավոր միջազգային միջոցառում, որին սակայն չկա եվրոպական ներկայացուցչական մասնակցություն։ Ակնհայտորեն բացակայում է դա։ Եվ սա այն պարագայում, երբ ամեն պատեհ ու անպատեհ առիթով հնչում են Հայաստան–ԵՄ «աննախադեպ մերձեցման» մասին բաժակաճառեր։ Հիրավի՝ լոկ բաժակաճառեր։

Շատերը կարող են ասել, որ եվրոպացիները դժգոհ են մոտեցումների այն փոփոխությունից, որ Ռուսաստանի հանդեպ առկա է Նիկոլ Փաշինյանի վարքագծում, ու դրա համար էլ չկա Հայաստանում անցկացվող միջոցառմանը ներկայացուցչական մասնակցություն։

Գործնականում սակայն, այստեղ չկա որեւէ զարմանալի բան, թե Ռուսաստանի հանդեպ մոտեցումների հարցում, թե՝ եվրոպացիների վերաբերմունքի։ Ամեն ինչ շատ պարզ ու տրամաբանական ընթացքի մեջ է, եւ զարմանալի կարող է լինել միայն այն մարդկանց համար, որոնք քաղաքական իրողությունները գնահատել են որոշակի ստերեոտիպային ելակետերով։ Ես չեմ կարծում, թե Եվրոպան երբեւէ չի պատկերացրել Փաշինյանի խաղի հարաբերականությունն ու բազմաշերտությունը, կամ հայ–ռուսական հարաբերության ներկայիս իրադրության բազմաշերտությունն ու հարաբերաանությունը։

Եվրոպացիների համար Հայաստանը հետաքրքիր է այն ժամանակ, երբ կա Ռուսաստանի դեմ կիրառելու հնարավորություն՝ թեկուզ ամենափոքր հնարավորություն։ COP17 ը այդ հնարավորությունը չէ, հետեւաբար այն հետաքրքիր չէ, կամ Հայաստանն այդ համատեքստում հետաքրքիր չէ։

Կրկնեմ, այստեղ չկա ոչ մի զարմանալի բան, այստեղ չկա ոչ մի արտառոց իրավիճակ։ Եվ այստեղ չկա Հայաստանի հանդեպ հատուկ միտում։ Այդպես է եվրոպական ներկայիս էլիտաների քաղաքականությունը բոլորի հանդեպ։ ԵՄ մերձակա պերիմետրում գտնվող բոլոր երկրները դիտվում են այդ համատեքստում։ Ըստ այդմ այստեղ հարցն այն է, թե որ երկրներն են կարողանում չդառնալ Ռուսաստանի դեմ գործիք, իսկ որոնք՝ հայտնվում են այդ վիճակում եւ կրում դրանից բխող բոլոր հետեւանքները»։sharethis sharing button

Նմանատիպ նյութեր

«Save Armenia»-ն շարունակելու է իր զորակցությունը բերել հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն

«Save Armenia»-ն շարունակելու է իր զորակցությունը բերել հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն

Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Save Armenia» կազմակերպության պատվիրակությանը՝ գլխավորությամբ կազմակերպության գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի։ Հայտնում են Մայր Աթոռից։ Վեհափառ Հայրապետն իր...

Երևանի հերթական սխալ հաշվարկը․ Վահե Դավթյան

Երևանի հերթական սխալ հաշվարկը․ Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը վերադառնում է ռուսական գազին։ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է վերսկսել ռուսական գազի գնումները...

Ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում այսօր՝ հոկտեմբերի 16-ի կեսօրից հետո, 17-ի գիշերը և կեսօրից հետո, 18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի...

Փեզեշքիանը կարևորել է Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի խորացումն ու ընդլայնումը

Փեզեշքիանը կարևորել է Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի խորացումն ու ընդլայնումը

Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը: Ընդգծվել է երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվ բնույթը՝ հավելելով, որ դա վկայում է ՀՀ-Իրան...

Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ, և դրա հեղինակը Քննչական կոմիտեն է․ Ագնեսա Խամոյան

Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ, և դրա հեղինակը Քննչական կոմիտեն է․ Ագնեսա Խամոյան

Իրավական բեսպրեդելն ու անօրինականությունը որևէ մեկի համար նորություն չեն, բայց որ Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ, և դրա հեղինակը ոչ ավել, ոչ պակաս՝ Քննչական կոմիտեն է, մի քիչ նորություն էր անգամ ինձ համար։ Այս մասին հայտնում է «Հայաստան»...