ԱՄՆ Հայ դատը հրապարակել է Կոնգրեսի ընտրություններում իր աջակցությունը վայելող թեկնածուների ցանկը

16 Հոկտեմբերի, 2026

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնահատման տվյալներն ու ընտրություններին ցանկալի թեկնածուների ցանկը։ Կազմակերպությունը նաև գործարկել է ընտրական հարթակ՝ ներկայացնելու ամերիկահայ համայնքի համար կարևոր ընտրապայքարները և տեղեկացնելու ընտրողներին թեկնածուների դիրքորոշումների մասին։

Հանձնախումբը ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի բոլոր անդամներին գնահատել է ավելի քան 70 չափանիշով՝ կապված Հայաստանի և Արցախի շահերի պաշտպանության, Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության ապահովման և ԱՄՆ արտաքին քաղաքականության վերաբերյալ օրենսդիրների դիրքորոշումների հետ։ Այս ընտրական փուլում Հայ դատի հանձնախումբն աջակցում է ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի 63 թեկնածուի։

Ասվածի համատեքստում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններն են՝

  • Արցախի հայաթափման համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելը, ինչպես նաև արցախահայերի անվտանգ վերադարձի իրավունքի պաշտպանությունը։
  • Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների ազատ արձակումը։
  • Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության պաշտպանությունը, ինչպես նաև հայ-ամերիկյան գործընկերության ամրապնդումը։
  • Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության սահմանափակումը և «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի լիարժեք կիրառումը։
  • Ադրբեջանի պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, այդ թվում՝ «Գլոբալ Մագնիցկու» ակտի շրջանակում։
  • Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դրա մասին հանրային իրազեկմանն ուղղված աշխատանքների խթանումը։

Գնահատման համակարգում հաշվի են առնվում օրենսդրական նախաձեռնություններին աջակցությունը, Կոնգրեսի համապատասխան նամակներին միանալը, Հայկական հարցերով հանձնախմբին անդամակցությունը, Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները և ամերիկահայ համայնքի հետ աշխատանքը։

Հայ դատի հանձնախումբը ընտրություններին աջակցվող թեկնածուների թվում ընդգրկել է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների՝ ընդգծելով, որ իր մոտեցման հիմքում ոչ թե կուսակցական պատկանելությունն է, այլ Հայաստանի և Արցախի վերաբերյալ նրանց դիրքորոշումներն ու գործունեությունը։

Կազմակերպությունը հատուկ ուշադրություն է դարձնում մի շարք մրցակցային ընտրապայքարների, այդ թվում՝ Նյու Հեմփշիրում և Միչիգանում Սենատի ընտրություններին, ինչպես նաև Տեխասի 28-րդ ընտրատարածքում Ներկայացուցիչների պալատի ընտրություններին։ Վերջինում Հայ դատի հանձնախումբը դեմ է հանդես գալիս կոնգրեսական Հենրի Կուելյարին՝ վկայակոչելով Ադրբեջանի հետ կապված կաշառքի գործով նրա նկատմամբ ներկայացված մեղադրանքները և նրա՝ Ադրբեջանին նպաստող արտաքին քաղաքականությանն առնչվող գործողությունները։ Կուելյարը 2025 թ. դեկտեմբերին նախագահական ներում է ստացել՝ նախքան գործի դատական քննությունը։

Հայ դատի հանձնախմբի գնահատման ցանկը հասանելի է հետևյալ՝ հղումով։

Նմանատիպ նյութեր

Փեզեշքիանը կարևորել է Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի խորացումն ու ընդլայնումը

Փեզեշքիանը կարևորել է Հայաստանի հետ բազմաոլորտ կապերի խորացումն ու ընդլայնումը

Երևանում անցկացվող Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը: Ընդգծվել է երկկողմ բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվ բնույթը՝ հավելելով, որ դա վկայում է ՀՀ-Իրան...

Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ, և դրա հեղինակը Քննչական կոմիտեն է․ Ագնեսա Խամոյան

Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ, և դրա հեղինակը Քննչական կոմիտեն է․ Ագնեսա Խամոյան

Իրավական բեսպրեդելն ու անօրինականությունը որևէ մեկի համար նորություն չեն, բայց որ Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ, և դրա հեղինակը ոչ ավել, ոչ պակաս՝ Քննչական կոմիտեն է, մի քիչ նորություն էր անգամ ինձ համար։ Այս մասին հայտնում է «Հայաստան»...

ՀՀ-ն հետքա՞յլ է արել երկաթուղու ռուսական կոնցեսիան դադարեցնելու պահանջից. Խուդաթյանի արձագանքը

ՀՀ-ն հետքա՞յլ է արել երկաթուղու ռուսական կոնցեսիան դադարեցնելու պահանջից. Խուդաթյանի արձագանքը

Հայկական երկաթուղին ունի առաջնահերթություններ, և ոլորտի զարգացումն առհասարակ առաջնահերթություն է Հայաստանի կառավարության համար, որոշվել է ձևավորել աշխատանքային խումբ, որին կմասնակցեն ոլորտի հայաստանյան պատասխանատու պաշտոնյաները և Ռուսաստանի կողմից ոլորտի պատասխանատու...

Ադրբեջանը ցանկանում է վերսկսել ռուսական գազի գնումները

Ադրբեջանը ցանկանում է վերսկսել ռուսական գազի գնումները

Ադրբեջանը ցանկանում է վերսկսել ռուսական գազի գնումները «Գազպրոմից»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը՝ Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա (РЭН) համաժողովի շրջանակում։ «Կարող ենք հպարտությամբ ասել, որ «Գազպրոմի»...

Lեգենդար COP է, 10 օրվա համար ծախսվել է 30 մլն դոլար. Նարեկ Կարապետյան

  «էս COP-ը լեգենդար է COP է, 10 օրվա համար ծախսվել է 30 մլն դոլար: Ամեն օր հայտարարում են, թե ինչ կոռուպցիոն բացահայտումներ են արել․ Տասը տարվա ընթացքում ամենամեծ կոռուպցիոն բացահայտումը, որ իրենք արել են, համահունչ է այս տասն օրվա...