Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ՝ այսօր ադրբեջանական բանտերում են. Ալիև

15 Հոկտեմբերի, 2026

Բաքվի ղեկավարը կրկին մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ-ի հասցեին՝ նշելով, թե իբր «նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում, իսկ նրանց տանկերը ցուցադրված են ռազմական ավարների պուրակում»։ Հաղորդում է APA-ն:

Այս մասին Ալիևը հայտարարել է Բաքվում անցկացվող Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցների խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Նրանք, ովքեր ժամանակին սպառնում էին տանկերով հասնել Բաքու և գրավել քաղաքը, այժմ ադրբեջանական բանտերում ադրբեջանական թեյ են խմում, մինչդեռ նրանց տանկերը ցուցադրված են ռազմական ավարի պուրակում։ Այս հարցը համաշխարհային նշանակություն ունի, և հենց այդ պատճառով եմ ես այն առանձնահատուկ ընդգծել։ Եթե «Հայաստանի նկատմամբ ժամանակին պատժամիջոցներ կիրառվեին՝ օկուպացիայի, ցեղասպանության և էթնիկ զտումների համար», Ադրբեջանին ստիպված չէր լինի մարտի դաշտում ջարդել «հայկական ֆաշիզմի ողնաշարը»։ Պատերազմը մեր ընտրությունը չէր. «այն մեզ պարտադրվեց Հայաստանի կողմից»»։

Նմանատիպ նյութեր

Չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել հանուն արդարության. Իվետա Տոնոյան

Չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել հանուն արդարության. Իվետա Տոնոյան

Այսօր տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին դատական նիստը։ Դատարանը չանդրադարձավ խափանման միջոցի փոփոխության հարցին՝ պատճառաբանելով, թե գործող խափանման միջոցի ժամկետի ավարտին դեռ 20 օր կա, գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը: «Շնորհակալ ենք բոլոր քաղաքական ուժերի...

Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը։...

Խոշոր ավտովթար Երևանում․ վիրավորներ կան

Խոշոր ավտովթար Երևանում․ վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհից դեպի Տերյան փողոց տանող հատվածում «Hyundai Sonata»-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ ճակատի բախվել «BMW» մակնիշի ավտոմեքենային։ Վթարի...

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումը

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումը

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է հոկտեմբերի 15-ից կասեցնել «Մոդուս Գրանում» ընկերության՝ Ռուսաստան մատակարարումների համար նախատեսված արտադրանքի անասնաբուժական հավաստագրումը։ Առաջարկվում է սահմանափակումը պահպանել մինչև ռուսական գերատեսչության մասնագետների կողմից...

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը․ Hetq.am

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը․ Hetq.am

Երևան-Սևան մայրուղու վրայի, Արզնի գյուղին մոտ երկու կանգառներն ու գետնանցումը մասնավորեցվել են։ Այժմ գետնանցումը փակ է, կանգառներից մեկը դարձել է արագ սննդի կետ, իսկ մյուսը վարձակալության է տրվում։ Այս մասին գրել է Հետքը։ «Ամեն օր այս ճանապարհով անցնող հազարավոր...