Փաշինյանի ղեկավար Ալիևի անձնական վրեժխնդրությունն է․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար

14 Հոկտեմբերի, 2026

«Նիկոլ Փաշինյանին ինչո՞վ է խանգարում Ռոբերտ Քոչարյանը։ Դա անձնական, քաղաքական վրեժխնդրությո՞ւն է։ Ինչո՞ւ է Փաշինյանի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դիրքորոշումը նման խիստ կամ կոշտ»,- մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հարցրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին։

Բագրատ Միկոյանը պատասխանեց հետևյալը․

«Ես չեմ կիսում էն կարծիքը որ սա նիկոլ փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է․ սա Նիկոլ Փաշինյանի ղեկավար Ալիևի անձնական վրեժխնդրությունն է, որովհետև նախկինում շատ են նեղվել Ալիևները ամբողջ ընտանիքով հենց Ռոբերտ Քոչարյանից։ Ու սա հենց այդ աշխարհաքաղաքականն է։ Հայաստանը էսօր աշխարհաքաղաքական մի հատ ճեղքվածքի վրա է, ամենասարսափելի բաները այդ ճեղքվածքներում են լինում, գեոլոգիայից էլ։ Ու սա հենց դրա ուղիղ հետևանքն է։ Այսինքն, սա դիտարկել Փաշինյանի անձնական վրեժխնդրություն՝ չէ։ Սա կոնկրետ աշխարհաքաղաքական պատվեր է աշխարհաքաղաքական «պավառոտի» շրջանակներում։

Եթե ինչ-որ մեկը շատ ավելի հստակ կետերով կուզենա հասկանալ, պարզապես պետք է նայել նախագահ Քոչարյանի պատասխանը Էրդողանի նամակին 2000-ականներին, նախագահ Քոչարյանի վերաբերմունքը հայ-թուրքական արձանագրություններին ու թուրքական կողմի վերաբերմունքը դրան։ Նախագահ Քոչարյանի բանակցությունները Ադրբեջանի հետ արցախյան հարցի կարգավորման՝ ֆունդամենտալ, հիմնավորված։ Նախագահ Քոչարյանի այդ դիրքորոշումներից ադրբեջանական ու թուրքական կողմի նեղվածությունը։ Նախագահ Քոչարյանի մշտական վերաբերմունքը բարեկամական Ռուսաստանի Դաշնությանը։ Իհարկե՝ խնդիրներ եղել են նաև նախագահ Քոչարյանի իշխանավորման տարիներին Ռուսաստանի հետ, բայց Դրանք չեն հասցվել նախաուկրաինացման շեմին։ Իսկ այն, որ Հայաստանը նախաուկրաինացման շեմին է, արդեն այսօր Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն են խոսում, իսկ Փաշինյանը փորձում է հանրությանը հանգստացնի, որ չկա նման բան, նման բան չի լինելու։ 

Այ էս կոմպլեկտի մեջ է նախագահ Քոչարյանի կալանավորումը։

Էս հարցը չի տեղավորվում անձնական վրեժի տիրույթում, այս հարցը տեղավորվում է թուրք-ադրբեջանական պատվերների ու Հայաստանի գեոքաղաքական, սա պավառոտ էլ չի, սա գեոքաղաքական մոլորվածություն է, իսկ այդ գեոքաղաքական անտառում, որ մոլորվում են, այնտեղ գազանները շատ են։

Մի բան պետք ա հիշեցնեմ․ երեկ նայում էի նախագահ Քոչարյանի՝ ԵԽԽՎ-ում հարց ու պատասխանի հատվածը, ինքս ինձ սկսեցի լավ զգալ․ անկախ նրանից, թե որտեղ եմ աշխատում։ Պարզապես երիտասարդ լրագրողներին, երիտասարդ մասնագետներին խորհուրդ կտամ էդ հարցուպատասխանն ամբողջությամբ նայեն ու կհասկանան, որ պահ է եղել, որ այս երկիրը ղեկավար է ունեցել էս երկիրը տեր է ունեցել, անտեր չի եղել, հայկական դիրքորոշումները պահող մարդ է ունեցել: Թող մարդիկ նայեն, որովհետև դա իրոք երկրի տիրոջ խոսք էր: 

Պարզ է, չէ՞, որ Ալիևների այդ վառվածությունը այսօրվա պարագայում պետք է ինչ-որ ձևի մատերիալիզացվի։ Այո, իհարկե, Իլհամ Ալիևը իրեն շատ լավ է զգում, որ Արցախի նախագահ ու Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Բաքվի բանտի երևանյան ֆիլիալում է ու շատ ավելի փաղաքշական վերաբերմունքի է արժանում ադրբեջանցի զինվորականը պետական բոլոր կառույցների ու բոլոր մակարդակներում, քան նախագահ Քոչարյանը։

ՄԻՊ-ը մի ամիս հետո այցելել էր, ինձ թվաց՝ ինչ-որ տիեզերական բան ա տեղի ունեցել։ Մի հատ հարցում արեք՝ քա՞նի անգամ են ՄԻՊ-ը ու իր աշխատողները այցելել ադրբեջանցի ստահակին ու երբվանից են սկսել ուշադրություն դարձնել, ինչքան դիմումներից, պատգամավորների թափած ջանքերից հետո։

Սեդրակ Քոչարյանի մասով շատ քիչ է խոսվում, նաև իր խնդրանքն է։ Բայց բոլորս Հայաստանում ենք ապրել, չէ՞, ուրիշ տեղից չենք եկել սրանց պես, այլմոլորակային չենք։ Սեդրակ Քոչարյանը, չեմ վախենա այդ բառից, ոչ թե՝ որ իմ ղեկավարի որդին է, այլ իրականությունն է դա, Սեդրակ Քոչարյանը հայ քաղաքական բարձրաստիճան էլիտայի որդիներից երևի ամենապարկեշտը ու ամենադաստիարակվածն է, ու Սեդրակ Քոչարյանին պատանդ առնել նախագահ Քոչարյանի վրա ճնշում գործադրելու համար, աշխարհի ամենաստոր ու ամեն անհեռանկարային զբաղմունքն է»: 

Այնուհետև Բագրատ Միկոյանը ձայնագրություն միացրեց Ռոբերտ Քոչարյանի՝ ԵԽԽՎ-ում 2004թ․ հունիսի 23-ի ելույթից, որտեղ նախագահ Քոչարյանը պատասխանում էր Ադրբեջանի պատվիրակության հարցին։ Ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչը հարցնում է, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանն անձամբ մասնակցել է ռազմական գործողություններին։ Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է․ «Իմ երեխաները մանկություն չեն ունեցել։ Ես երեք երեխա ունեմ, ավագն այն ժամանակ յոթ տարեկան էր։ Իսկ 1991-ից մինչև 1994 թվականը նրանք ապրել են նկուղներում՝ ադրբեջանական ավիացիայի ռմբակոծությունների տակ։ Իմ ամբողջ ընտանիքը։ Այո՛, ես հպարտ եմ, որ մասնակցել եմ մարտական գործողություններին, և հպարտ եմ այն արդյունքով, որն այսօր ունենք»։

«Այդ ավագ որդին Սեդրակն էր Քոչարյան, յոթ տարեկան, պադվալներում, ադրբեջանական ավիացիայի ռմբակոծության տակ։ Այսօր Սեդրակ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի սիրելի ԱԱԾ պադվալում է, հայ իրավապահների ապօրինությունների ռմբակոծությունների տակ»,- ասաց Բագրատ Միկոյանը և ամփոփեց․ «Բայց ոնց նախագահը վերջում ասաց՝ «Ես հպարտ եմ, որ հաղթեցի»։ Վատ նորություն ունեմ՝ երբ Քոչարյանները հայտնում են ինչ-որ պադվալում, դա ավարտվում ա հաղթանակով»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը հանկարծ «update» եղա՞վ․ ո՞րտեղ է Տիգրանաշենի քարտեզը. Արթուր Խաչատրյան 

  «Շատ հետաքրքիր է՝ ինքը ասում է՝ Ալիևի հետ Աշխաբադում իմ շփման արդյունքում ունեմ պատկերացում, ունեմ ենթադրություն։ Չի ասում՝ ունեցել եմ, ստացել եմ համաձայնություն, համաձայնվել ենք, պայմանավորվել ենք, թեկուզ և բանավոր պարտավորություն...

Եվրոպական երկրները կարող են տապալել Ուկրաինայի հարցով հնարավոր պայմանավորվածությունները. Պեսկով

Եվրոպական երկրները կարող են տապալել Ուկրաինայի հարցով հնարավոր պայմանավորվածությունները. Պեսկով

Կրեմլում հայտարարել են, որ եվրոպական երկրները կարող են տապալել Ուկրաինայի հարցով հնարավոր պայմանավորվածությունները։ Հայտանում է ՏԱՍՍ-ը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եվրոպական երկրների կողմից կարող է լինել «սաբոտաժ»՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի...

18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար

18.5 մլրդ դրամ՝ COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար

ՇՄ նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ պարզաբանում է, թե որքան գումար է հատկացվելու ՀՀ պետբյուջեից COP17-ի համար. «Նախ ընդգծենք, որ COP17-ի Կապույտ և Կանաչ գոտիների համար նախատեսված տարածքների ընտրությունն իրականացվել է ՄԱԿ-ի համապատասխան...

Կարևորվել է ՀՀ իշխանությունների հակաօրինական քայլերը զսպելու գործում եվրոպական կառույցների դերակատարությունը

Կարևորվել է ՀՀ իշխանությունների հակաօրինական քայլերը զսպելու գործում եվրոպական կառույցների դերակատարությունը

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի ընկերակցությամբ, հանդիպել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ,...

Միրզոյանն ազդարարեց՝ Հայաստանը տարածաշրջանային այդ գործընթացում ոչ թե սուբյեկտ է, այլ օբյեկտ. քաղաքագետ

Միրզոյանն ազդարարեց՝ Հայաստանը տարածաշրջանային այդ գործընթացում ոչ թե սուբյեկտ է, այլ օբյեկտ. քաղաքագետ

«Սահմանը դեռևս փակ է, սակայն կարծում եմ՝ գործընթացն արդեն զգալիորեն հասունացել է, և միանգամայն հնարավոր է, որ վաղն առավոտյան արթնանանք ու լրահոսում տեսնենք հետևյալ վերնագիրը՝ «Հայաստան–Թուրքիա սահմանը բաց է», Վարշավայում ֆորումի ժամանակ հայտարարում է Հայաստանի ԱԳ...