Ռուսական կողմը լեզու է գտել Գուրգեն Արսենյանի հետ, ինչն էլ նրա պաշտոնանկության պատճառ է դարձել. «Հրապարակ»

14 Հոկտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի վերջերից խոսակցություններ կան Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի հետկանչի մասին, ինչի վերաբերյալ գրվեց եւ չհերքվեց։

Սեպտեմբերին Արսենյանը Հայաստանում էր, եւ բոլորը վստահ էին, որ նա այլեւս չի վերադառնալու Մոսկվա: Սակայն, ի զարմանս շատերի, նա կրկին մեկնել է եւ շարունակում է կատարել դեսպանի պարտականությունները, քանի որ, ըստ մեր աղբյուրի, նոր դեսպանի ագրեմանի հարցը դեռ լուծված չէ։

Տեղեկացանք, որ երեկ Արսենյանը Մոսկվայի իր նստավայրում մեծ միջոցառում է կազմակերպել՝ ՀՀ անկախության 35-ամյակի առիթով, չնայած Անկախության տոնից 20 օր անցել է: Նրա մտերիմները նշեցին, որ ընդունելությունն Արսենյանը կազմակերպել է իր հաշվին, որը նաեւ հրաժեշտի միջոցառում կարող էր համարվել։

Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ առաջիկայում ՌԴ ԱԳՆ-ում են դեսպանի հետ հրաժեշտի հատուկ միջոցառում կազմակերպելու: Ռուսական կողմն ի սկզբանե թեեւ որոշ վերապահումներ ուներ՝ Արսենյանի հետ կապված, սակայն հետագայում լեզու գտան, ինչն էլ թերեւս նրա պաշտոնանկության պատճառ դարձավ:

Գրել էինք, որ ՀՀ իշխանությունները որոշել են Մոսկվա գործուղել եվրոպական երկրներում դեսպան, 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ աշխատած 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որը նաեւ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է: Բայց ռուսական կողմը կարող է նրա թեկնածությանը չհամաձայնել:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը վստահություն է հայտնել, որ եղբայրական...

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Դատարանը 2 ամսով կալանավորեց Ստեփանավանի համայնքապետի «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է  «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիրներ և կուսակիցներ, այդ թվում՝  «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի...

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Քաջարան քաղաքում բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Kia Forte»-ի վարորդը տարբեր աստիճանի...

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանը գիտակցում է` արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել․ «Ուժեղ Հայաստան»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ...

Փաշինյանը կորցնում է վերջին շանսը․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ 44-օրյա պատերազմի 25-րդ օրը, Նիկոլ Փաշինյանը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, կոչով դիմեց քաղաքապետ-գյուղապետերին։ Տեսանյութ – Նիկոլ. «Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, բոլոր...