Ինչ է խոսել Հայկ Սարգսյանը ՔՊ վարչության փակ նիստի ժամանակ. նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»

13 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխող ՔՊ վարչության վերջին նիստում բոլորը շատ լարված են եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հայկ Սարգսյանի շուրջ ստեղծված իրավիճակը պայմանավորված է եղել ոչ միայն նրա հրապարակային հայտարարություններով, այլև «Tête-à-tête» հաղորդման ընթացքում հնչեցրած ձևակերպումներով և իշխանության ներսում դրանց ընկալմամբ։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ փակ նիստի ընթացքում Հայկ Սարգսյանին բավականին կոնկրետ հարցեր են ուղղվե։ Մասնավորապես, նրան հարցրել են, թե ինչու է «Tête-à-tête» հաղորդման շրջանակներում խնդիրների մասին խոսելիս առանձնացրել Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունեցող անձանց՝ փոխարենը հարցը ներկայացնելու բացառապես որպես համակարգային խնդիր։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քննարկումների առանցքում եղել են Վահե Ղալումյանի, Հայկ Ղալումյանի և Հակոբ Սիմիդյանի անունները։

ՔՊ-ականների մոտ դժգոհություն է առաջացրել այն հանգամանքը, որ Սարգսյանը հրապարակային խոսքում շեշտել է Ղալումյանների և Նիկոլ Փաշինյանի միջև առկա, քավոր-սանիկական կապերը, ինչպես նաև Հակոբ Սիմիդյանի՝ վարչապետի հետ ունեցած սանիկական կապի հանգամանքը։

Սարգսյանի խոսքում այդ կապերի հիշատակումն իշխանական շրջանակներում ընկալվել է որպես ակնարկ, թե որոշ պաշտոնյաներ իրենց անձնական կապերի շնորհիվ կարողանում են լուծել հարցեր: Հենց այս շեշտադրումն է, դարձել ներքին դժգոհության պատճառներից մեկը։

Իշխանության ներսում, ըստ մեր աղբյուրների, Սարգսյանին հարցրել են՝ ինչո՞ւ է նա խոսում ընդդիմադիրներին բնորոշ խոսույթով, եթե խնդիրներ է ունեցել հենց իշխանության ներսում։ Նրան, ըստ էության, հարց է տրվել՝ եթե մտահոգություններ կային, ինչո՞ւ դրանք չի ներկայացրել համապատասխան շրջանակներում, այլ բարձրաձայնել է հրապարակային հաղորդման ընթացքում՝ առանձնացնելով վարչապետի հետ կապ ունեցող անձանց անունները։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Հայկ Սարգսյանը նույնաբովանդակ հարցերի պատասխաններում պնդել է, որ իր նպատակը ոչ թե իշխանության դեմ հանդես գալն է եղել, այլ խնդիրները բարձրաձայնելը և դրանք Նիկոլ Փաշինյանին հասցնելը։ Սարգսյանի դիրքորոշումը, ըստ աղբյուրների, այն է եղել, որ ինքը փորձել է ուշադրություն հրավիրել այն երևույթի վրա, երբ առանձին պաշտոնյաներ, իր գնահատմամբ, իրենց կապերի միջոցով հարցեր են լուծում Փաշինյանի անվան տակ։

Այսինքն՝ Սարգսյանը, ըստ մեր աղբյուրների փոխանցած տեղեկությունների, իր խոսքը ներկայացրել է որպես խնդրի բարձրաձայնման փորձ, մինչդեռ կուսակցության ներսում այն ընկալվել է որպես իշխանության ներկայացուցիչների հասցեին ուղղված հրապարակային քննադատություն։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայկ Սարգսյանը երկու անգամ հրավիրվել է ՔՊ վերահսկող հանձնաժողով, ապա՝ մեկ անգամ կուսակցության վարչություն։ Այդ հանդիպումների ընթացքում, նրան նույն տրամաբանությամբ հարցեր են ուղղվել՝ կապված նրա՝ հրապարակային արտահայտվելու ձևի հետ։

Փաստացի, Հայկ Սարգսյանն այն անձն է, որն իր խոսքի ազատության համար պատժվեց: Փաշինյանն ու ՔՊ վարչության 19 անդամները իրենց կուսակցին հեռացրին՝ ճշմարտության բացահայտման համար: Ու սա լրագրողի իշխանության օրոք՝ կոռուպցիայի դեմ պայքարի վեհ գաղափարներով իշխանություն ձևավորած ուժի կողմից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Թրամփը կարող է Ուկրաինային զրկել «Starlink»-ից և հետախուզական տվյալներից․ Politico

Թրամփը կարող է Ուկրաինային զրկել «Starlink»-ից և հետախուզական տվյալներից․ Politico

Politico-ի հաղորդմամբ՝ Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և «Starlink»-ից՝ Զելենսկու դժգոհության պատճառով։  ՏԱՍՍ-ի  փոխանցմամբ՝ գրում է Politico-ն։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածությունները...

Եթե սա լակոտապետություն է, թող ասեն․ Եթե խուժանապետություն է, թող ասեն․ Մեսրոպ Մանուկյան 

  «Տիգրան Ավինյանի հայրը, երբ մարդկանց հետ էր խոսում, օպելի վարորդներին ասում էր՝ «համբալ»։ Բնականաբար, իր թաղապետերին էլ կանչել, դասեր են անցկացրել, ասել են՝ կկանգնեք ու կասեք՝ «բուտկի պաշտպան» կամ «բուտկիչիների պաշտպան»։ Ես նորից եմ...

Այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է․ հայտարարություն

Այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է․ հայտարարություն

Առաջիկա օրերին սկսվելու է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված կեղծ և շինծու գործի դատաքննությունը։ Օտարերկրյա երկու քաղաքացիների ցուցմունքների հիման վրա այսօր կալանքի տակ է գտնվում Գագիկ Ծառուկյանը, որն իր ողջ կյանքի ընթացքում Հայաստանում արարել է, կառուցել, բարիք...

Ճամբարակի քաղաքապետը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և վստահված գույքը հափշտակելու մեջ

Ճամբարակի քաղաքապետը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և վստահված գույքը հափշտակելու մեջ

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության 2024թ. մարտի 14-ի թիվ 384-Լ որոշմամբ հաստատված և իրականացված «Բուսաբուծության աջակցության ծրագիր» շրջանակներում Ճամբարակ քաղաքի բնակիչ 43-ամյա Վազգեն...

Ժամանակ չեն տալիս, որպեսզի դատարանից չհասցնենք թուղթ բերենք․ քաղաքացի 

«Մենք ենք խանութների սեփականատերերը։ Բոլոր խանութները նույն կարգավիճակում են։ Մենք մի փոքր ավելի շուտ ենք դիմել դատարան։ Մեր փաստաթղթերը երեկ են հասել, դատարանի որոշումներն արդեն ստացել ենք։ Բայց էլի եմ ասում՝ եթե բոլորին օրինական կարգով...