«Հայաստան» խմբակցությունը բարձր է գնահատում Հայաստան-Իրան հարաբերությունները

12 Հոկտեմբերի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և բարեկամական խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։  Հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Ողջունելով դեսպանին՝ Աննա Գրիգորյանը նշել է, որ «Հայաստան» խմբակցությունը բարձր է գնահատում Հայաստան-Իրան հարաբերությունները և կարևորում համագործակցության խորացումը։

Ընդդիմադիր պատգամավորները ներկայացրել են նորընտիր խորհրդարանում իրենց խմբակցության առաջնահերթությունները։

Դեսպանը խոսել է երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական կապերի սերտացման ու պարբերաբար հանդիպումներ ունենալու անհրաժեշտությունից։ Խորհրդարանական համագործակցության ընդլայնման տեսանկյունից Խալիլ Շիրղոլամին ընդգծել է բարեկամական խմբերի դերակատարությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Կարևորվել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը։ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները բարձրաձայնել են Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի, ինչպես նաև Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը։

Կողմերը խոսել են նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի իրականացման ընթացքի վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր

Փրկարարները Դեբեդ գետից կնոջ դի են դուրս բերել

Փրկարարները Դեբեդ գետից կնոջ դի են դուրս բերել

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցում՝ Դեբեդ գետի մեջ՝ ծառի ճյուղի վրա, կնոջ մարմին է...

Կալասը չի կարողանա քարտեզի վրա ցույց տալ Վրաստանը. Կալաձե

Կալասը չի կարողանա քարտեզի վրա ցույց տալ Վրաստանը. Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Կախա Կալաձեն հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի հետաքրքրում» Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպումը, որտեղ, ի թիվս այլ թեմաների, քննարկվում է նաև Վրաստանում տիրող իրավիճակը։ Նրա...

Ո՞ւմ երեխայի կյանքի հաշվին է Սուրեն Պապիկյանը մնում պաշտոնին․ «Կարճ ասած»

Մարդամեկն այսօր խոսել է պատմությունից, թե՝ խնդիր է, որ պատմություն ասելով հասկանում ենք անցյալում կատարվածը։ Եվ առաջարկել է պատմություն ասելով նկատի ունենալ տեղի ունենալիքը։ Ասում է՝ առաջին անգամ է, որ մենք պատմության...

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերութունների կարգավորմանը

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերութունների կարգավորմանը

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերություններին ու տարբեր...

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը միտված է ԵՄ-ի հետ առավել խոր ինտեգրմանը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ռազմավարությունը միտված է ԵՄ-ի հետ առավել խոր ինտեգրմանը

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և խմբակցության անդամ Հարություն Հարությունյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի...