Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը

8 Հոկտեմբերի, 2026

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 29-ին, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, ՍՊ ընկերության, ՓԲ ընկերության՝ պահանջելով, ի թիվս այլնի, բռնագանձում տարածել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող (նախկին հասցե՝ Մ. Խորենացի 43, «Այրարատ» կինոթատրոն) անշարժ գույքի վրա:

Գլխավոր դատախազության պահանջի հիմքում դրված է այն հանգամանքը, որ մինչև 2017 թվականի հունվարի 14-ը Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականաշնորհմանն ուղղված մասնավորեցման գործարքով սահմանված՝ 1.550.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումներ չեն կատարվել:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, նույն օրվա մեկ այլ որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց. ՍՊ ընկերությանն արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության:

Նմանատիպ նյութեր

Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու․ Աննա Հովհաննիսյան

Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու․ Աննա Հովհաննիսյան

Հասարակական գործիչ Աննա Հովհաննիսյանի ֆեյսբոքյան գրառումը․ ««Սեփական պատմությունից դասեր չքաղող ազգը դատապարտված է նույն սխալները կրկնելու»։ Ներեք ինձ նվաստիս, չսիրելի ադրբեջանասերներ՝ ևս մեկ հիշեցում: Ծանոթացեք Մանվել Սարիբեկյանն է, ադրբեջանական բանտում...

Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել

«Հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջն...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերությունները

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Իտալիայի Միլան քաղաքի ծխական համայնքի կաթոլիկ ուխտավորներին։ Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց ներկաներին՝ անդրադառնալով Հայոց Եկեղեցու...

Ոստիկանության բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ

Ոստիկանության բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ

Հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում իրականացնել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ։ Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շրջայցեր են...

Վարդապետյանը կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ

Վարդապետյանը կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ

2026 թվականի հունիսի 15-ին, սեպտեմբերի 3-ին և սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, Կապանի կայազորի զինվորական դատախազությունում և Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն...