Սպասվում է առանց տեղումների եղանակ

8 Հոկտեմբերի, 2026

Երևանում հոկտեմբերի 8-ի և 10-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 9-ի երեկոյան, 10-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 8-ի ցերեկը, 9-ի և 13-ի գիշերը, 10-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հոկտեմբերի 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը, 13-ին՝ առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Նմանատիպ նյութեր

Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում․ «Կարճ ասած»

2020 թ․ այս օրը՝ հոկտեմբերի 9-ին, երբ արդեն դժվարանում էր մարդկանց խաբելը, երբ ռազմաճակատից վատ ինֆորմացիա էր գալիս, բերնեբերան անցնող լուրերն ու մամուլի հրապարակումները 180 աստիճանով տարբերվում էին...

Կոչ ենք անում խորհրդարանական մեծամասնությանը դրսևորել սթափություն և պատասխանատվություն․ Մայր Աթոռ

Կոչ ենք անում խորհրդարանական մեծամասնությանը դրսևորել սթափություն և պատասխանատվություն․ Մայր Աթոռ

Հոկտեմբերի 9-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմակալ առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով։ Այս մասին...

Թուրքմենստանում հանդիպել են Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը

Թուրքմենստանում հանդիպել են Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը

Թուրքմենստանում Կասպյան գագաթնաժողովի ավարտից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ հանդիպում են անցկացրել։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։ Նախապես...

Մուղամ, գորգեր և «Ղարաբաղի տուն». ինչ է տեսել Փաշինյանը ադրբեջանական տաղավարում

Մուղամ, գորգեր և «Ղարաբաղի տուն». ինչ է տեսել Փաշինյանը ադրբեջանական տաղավարում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հոկտեմբերի 8-ին, այցելել է Թուրքմենբաշիում անցկացվող ԱՊՀ երկրների ազգային ուտեստների և մշակույթի փառատոնին, որտեղ հնարավորություն է ունեցել ավելի մոտիկից ծանոթանալու ադրբեջանական ավանդույթներին, հաղորդում են ադրբեջանական...

3,2 մլրդ դրամի գնումների ընթացակարգերում կեղծ տեղեկություններ են ներկայացվել․ ՊՎԾ

3,2 մլրդ դրամի գնումների ընթացակարգերում կեղծ տեղեկություններ են ներկայացվել․ ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է 2026 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում գնումների գործընթացների վերահսկողության արդյունքները։ Հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել է շուրջ 9538 գնման ընթացակարգ, որոնցից 150-ում արձանագրվել են գնումների...