Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը․ «Փաստ»

8 Հոկտեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Կենսաչափական նոր համակարգի ներդրման հետ կապված՝ հանրային լուրջ դժգոհություն ու մտահոգություններ է հարուցել այն հանգամանքը, որ անձնագրավորվող քաղաքացիների կենսաչափական տվյալները լինելու են ինչ-որ մասնավոր ընկերության տրամադրության տակ:

ՆԳՆ-ն նախօրեին մի հաղորդագրություն է տարածել, որի ամբողջ իմաստը հանգում այն բանին, թե՝ «մասնավոր գործընկերը» միայն ապահովում է համակարգի համար անհրաժեշտ տեխնոլոգիական ենթակառուցվածքը, անվտանգային լուծումները, մի խոսքով՝ «մասնավոր գործընկերոջը» չի փոխանցվում քաղաքացիների տվյալները տնօրինելու իրավասությունը, քաղաքացիների տվյալների օգտագործման իրավական և տեխնիկական շրջանակը սահմանում է պետությունը:

Շատ լավ, ընդունեցինք: Բայց ՆԳՆ այդ հայտարարությունն ավելի շատ հարցերի առիթ է տալիս:

Նախ՝ եթե մասնավորը միայն տեխնիկական հարցերով է զբաղվում, ապա ինչի՞ համար են այդքան «անձնագրային սեղանները»: Անում էին, էլի, այդ գործն անձնագրային սեղանների աշխատողները: Էլ ինչո՞ւ եք մասնավորին տալիս: Ի՞նչ կա դրա տակ, որ մասնավորին եք փոխանցում այդ գործը: Ո՞ւմ նորահայտ օլիգարխի բիզնեսն է դա լինելու: Ի՞նչ է դա արժենալու ՀՀ քաղաքացիների գրպաններին:

Բացի այդ, անկախ ամեն ինչից, մարդիկ փաստաթղթեր, տվյալներ են ներկայացնելու ՆԳՆ «մասնավոր գործընկերոջը», այդ բոլոր տվյալները մասնավորի ձեռքով են անցնելու, պահվելու են մասնավորի ձևավորած ենթակառուցվածքում: Այսինքն, գրեթե ամբողջ գործընթացը մասնավորի ձեռքով է անցնելու: Այդ ամբողջ տեղեկությունը, միևնույնն է, չի արխիվացվելո՞ւ մասնավորի մոտ, չի՞ մնալու նրա տրամադրության տակ: Իսկ եթե պետությունը պիտի շարունակի անել նույն գործառույթները, ինչպես հավաստիացնում է ՆԳՆ-ն, է, կրկնենք, թող շարունակեր անել: Ո՞րն է պրոբլեմը:

Հա, մեկ էլ ասում են, թե «ՀՀ քաղաքացու տվյալները երբեք այսչափ պաշտպանված չեն եղել, որքան կլինեն նոյեմբերի մեկից»: Այսի՞նքն: Պետությունն իր (ՆԳՆ-ի) բերանով ասում է, որ այն ժամանակ, երբ պետությունն ինքն էր այդ ամեն ինչով զբաղվում, ՀՀ քաղաքացիների տվյալներն առանձնապես ապահով պաշտպանվա՞ծ չէին, հիմա անհամեմատ պաշտպանված են լինելո՞ւ: Լո՞ւրջ:

Կարճ ասած՝ ՆԳՆ «պարզաբանումները» իրականում ոչ թե փարատեցին հանրության մտահոգությունները, այլ հակառակը՝ ավելի խորացրին:

Ի դեպ, հետաքրքրական է, թե ինչ հանկարծահաս մասնավորասիրությամբ է համակվել փաշինյանական իշխանությունը: Այն իշխանությունը, որ մասնավոր սեփականատերերից կամայականորեն խլում է նրանց սեփականությունը, ինչպես զավթեց ՀԷՑ-ը, Արարատի ցեմենտի գործարանը, անօրինաբար կապարակնքում է մասնավոր ընկերությունների դռները, իսկ հիմա անձնագրային հարցերը պատվիրակում է մասնավորին:

Հա, ի դեպ, այս թեմայով սոցցանցերում կես կատակ-կես լուրջ առաջարկություններ կան, օրինակ՝ միգուցե կառավարության գործառույթներն էլ մասնավորին փոխանցե՞ք: Իսկ ինչո՞ւ ոչ: Չնայած, արդեն փոխանցված է, արդեն ութ տարի է՝ կառավարությունն էլ, այլ պետական կառույցներն էլ հանձնված են մեկ անձի քմահաճույքին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Կգուրգուրեն, կփայփայեն այդ ադրբեջանցուն, հետո մի հատ շարադրություն կգրեն, կտան ձեռքը․ Սամվել Կարապետյան

  «Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան, սա կրկնվելու է ավելի մեծ թափով։ Ես ուզում եմ իմ աջակցությունը հայտնել մեր հերոս հայ կնոջը, որ հույսը չդրեց Փաշինյանի կառավարության վրա, անձամբ պաշտպանեց իր երեխաներին, իր ընտանիքը։ Մենք...

Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 9-ին` կեսօրից հետո, 10-ի գիշերը, 13-ին՝ առավելապես երեկոյան ժամերին, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 10-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նշվում է, որ ամպրոպի ժամանակ սպասվում...

Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել Հայաստան-Իտալիա արդյունավետ գործակցությունն ու զարգացող հարաբերությունները

Արամ Վարդևանյանը բարձր է գնահատել Հայաստան-Իտալիա արդյունավետ գործակցությունն ու զարգացող հարաբերությունները

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի անդամ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի անդամ, <<Ուժեղ Հայաստան>>...

Մի՛ վանեք մարդկանց հայրենիքից՝ Հայաստանից․ Օգնե՛ք նրանց, որ մնան հայրենիքում․ Գուրգեն Մելիքյան 

  «Անկեղծ ասած՝ ես այստեղ եմ, որ սատար կանգնենք մի մարդու, որն իր էությամբ բարերար է, մի մարդու, որն ապրում է Պողոս առաքյալի հետևյալ նշանաբանով՝ «Այն, ինչ տվեցիր, քոնն է հավիտյան, այն, ինչ պահեցիր, կորած է հավերժ»։ Մենք մի փոքրիկ...

Հերոսներին ուրացող ազգը դատապարտված է վիզը ծուռ, վախեցած ապրելուն. Արթուր Խաչատրյան

Հերոսներին ուրացող ազգը դատապարտված է վիզը ծուռ, վախեցած ապրելուն. Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. «Ուրանալ հերոսին կամ մի նամակի հետքերով․․․․ Հերոսների կյանքի ու սխրանքների պատմությունը հայտնի է հերսածին ազգին, նրանց նկարները կարելի է տեսնել հասարակական վայրերում, կրթական հաստատություններում,...