Մարզպետները տաքուկ տեղ են փնտրում. «Հրապարակ»

8 Հոկտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են սպասվում նաեւ Վայոց ձորի Ջերմուկ համայնքում, որտեղ 2 ուժ է առաջադրվել՝ ՔՊ-ն եւ «Ապրելու երկիրը»։ Վերջինի համայնքապետի թեկնածուն 71-ամյա Ազատ Հովակիմյանն է, որն աշխատում է «Բաբիս» ՍՊԸ-ում։

ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը: Պատճառը պարզ է` առաջիկայում մարզպետարանները լուծարվելու են, եւ մարզպետներն արդեն տաքուկ տեղ են փնտրում: Ցուցակի երկրորդ համարը Ջերմուկի գործող համայնքապետ Մանան Գեւորգյանն է, երրորդը՝ Ջերմուկի «Նոր կյանք» առողջարանի գլխավոր բժիշկ Վարդան Սարգսյանը, ապա՝ ՍՊԱ մենեջեր Հրայր Մկրտչյանը, փոխտնօրեն Տաթեւիկ Օհանյանը։

Ցանկում Արսենյաններին պատկանող ընկերությունների աշխատողներն են` «Ջերմուկ Գոլդի» տնօրեն Վահագն Ստեփանյանը, «Ջերմուկ» առողջարանի հաշվապահ Աննա Վարդազարյանը, մատենավար Հռիփսիմե Պապոյանը, արտադրության ղեկավար Արկադի Մկրտչյանը, մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Գոհար Խաչատրյանը, տնտեսվար Վարուժան Վահանյանը, լաբորատորիայի վարիչի տեղակալ Հասմիկ Պողոսյանը, հաստոցավար Հրայր Արշակյանը:

Նաեւ՝ Ջերմուկի փոխհամայնքապետ Արտուշ Սիմոնյանը, մարզպետի խորհրդական Հակոբ Թադեւոսյանը։ Դպրոցների, ՀԷՑ-ի, ՋՕԸ-ի աշխատողներ։ Հնարավորինս շատ մարդ են ընդգրկել համայնքային ու պետական կառույցներից, որպեսզի դրանք ներգրավվեն ձայն բերելու գործին:

Չնայած լուրջ մրցակցության բացակայությունն ինքնին ՔՊ-ի ու Արսենյանների օգտին է աշխատելու:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Եկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ․ Տեր Իսահակ

Եկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ․ Տեր Իսահակ

Դարեր ի վեր Եկեղեցին անցել է մաքառումների հոլովույթներով ու փորձությունների բովով։ Պատահել է և այնպես, որ երբ նրա մարմնի վրա վերք է գոյացել, գտնվել են մարդիկ, որոնք առաջ են եկել ոչ թե այն բուժելու, այլ ցավը խորացնելու, ոչ թե մոլորյալին վերադարձնելու, այլ սեփական շահը...

Հայփոստը հրաժարվում է Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ նամակներ ուղարկել․ Սիրանուշ Սահակյան

  «Բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք լիազորագրեր տալու անհնարինությանը։ Ադրբեջանը զրկում է մեր հայ պատանդներին իրենց իրավունքների պաշտպանության կազմակերպման նպատակով միջազգային և Հայաստանի իրավաբաններին լիազորագրեր տալու...

Տարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե Կիրակոսյան

«Տարածքային ամբողջականություն և տարածքային ամբողջականությունից անջատում՝ դրա քրեականացումը միջազգային իրավունքին հակասող արարք է»,- «Վերադարձ հայ գերիների» միջազգային  համաժողովի ընթացքում ասաց ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության նախկին...

Բաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ Սահակյան

  «Բազմիցս բարձրաձայնել ենք Բաքվում պահվող գերիների նկատմամբ խոշտանգումների խնդիրը: Մենք շատ հստակ մեթոդաբանությամբ ենք գործում. եթե համակցենք, կտեսնենք, որ ողջամիտ կասկածից վերև, խոշտագումներ կան, շարունակական բնույթ են կրում, և,...

Ռուսլան Բարսեղյանի գործով դատավոր է փոխվել․ նրա դրվագով մասը միացվել է այլ գործի․ «Փաստինֆո»

Ռուսլան Բարսեղյանի գործով դատավոր է փոխվել․ նրա դրվագով մասը միացվել է այլ գործի․ «Փաստինֆո»

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի և Արման Սաֆարյանի վերաբերյալ քրեական գործը միացվել է Հրանուշ Մակարյանի և մյուսների գործին, հետայսու կքննվի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանի վարույթում։ Հայտնում է «Փաստինֆո»-ն։ Հայաստան»...