Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով․ «Փաստ»

8 Հոկտեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Ազգային ժողովում քպական 49 տոկոսանոց «մեծամասնությունը» խորհրդարանում հերթական անգամ սադրեց քաշքշուկ ու ձեռնամարտ ընդդիմադիրների հետ: Դե, Փաշինյանի ու ՔՊ-ի՝ իշխանությունը վերցնելուց ի վեր նման քաշքշուկները սովորական են դարձել Հայաստանի խորհրդարանի ու ոչ միայն խորհրդարանի համար: Այսինքն, կարելի է ասել, որ փաշինյանական իշխանության դեպքում սա համակարգային ու կոնկրետ գործելակերպ է:

Հատկանշական պահ է այն, որ ադրբեջանական իշխանությունների, հենց Ալիևի ու նրա որոշակի ներկայացուցիչների հրապարակային վիրավորանքները, ծաղրական ակնարկներն ու բնորոշումները, սպառնալիքները Փաշինյանն ու նրա քպականները լուռումունջ կուլ են տալիս, ծպտուն չեն հանում: Այսինքն, ինչպես ժողովուրդն է ասում, թշնամու առաջ «կուռկուռի ձագ» են դառնում, բայց, այ, Հայաստանի ընդդիմադիր գործիչներին տեսնելիս նույն այդ քպականները, իրենց առաջնորդի գլխավորությամբ, «առյուծ են կտրում», սկսում են «աքլորանալ», բղավում են, սպառնում, բռունցքներ թափահարում: Դա էլ միայն այն պատճառով, որ իրենց սադրած կռիվներում ապավինում են իրավապահներին, որ իրենց թիկունքը կպահեն: Հակառակ դեպքում, եթե իշխանություն չունենան, նրանցից որևէ մեկը չի համարձակվի ծպտուն անգամ հանել. քպականների «քաջության» ակունքը բացառապես իրավապահներն են:

Մեկ այլ հատկանշական պահ է նաև այն, որ իշխանությունը հանդես է գալիս որպես երկրի, հասարակության ներսում թշնամանք, ատելություն, չարություն, խմբային դիսկրիմինացիա գեներացնող ու սերմանող: Նման պայմաններում, ինչ-որ «իքս» պահի այդ չարությունն ու ատելությունը պետք է հանգեցնեին նման դրսևորումների:

Ինչ վերաբերում է կոնկրետ հոկտեմբերի 6-ին արձանագրված այլանդակությանը, ապա փորձենք հասկանալ, թե ինչ և ինչու կատարվեց իրականում: Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց ձևավորած արհեստական օրակարգն էին բերել ԱԺ՝ Հայ առաքելական եկեղեցու վրա իրենց հարձակմանն ինչ-որ օրինականության տեսք հաղորդելու նպատակով ինչ-որ «քննիչ հանձնաժողով» ձևավորելու մասին օրինագծի տեսքով: Ընդդիմությունն, ի դեպ, խելամիտ վարվեց՝ արհամարհանքի ենթարկելով այդ «հանձնաժողովը» և հրաժարվելով նշված ֆարսին մասնակցելուց: Ավելին, ԱԺ նիստի մեկնարկից ակնհայտ դարձավ, որ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները շատ ավելի իրական և շատերին հուզող օրակարգով էին եկել դահլիճ: Այդ օրակարգի կետերից մեկը ԱԺ պատգամավորներին հերթական անգամ պարգևավճարելու հարցն է, մյուսը, որ շատ ավելի հնչեղ է, ադրբեջանական բանակի զինված ներկայացուցչի ներթափանցումն է ՀՀ տարածք, որը, դատելով առկա տեղեկություններից, բացի կրակոցները, նաև միառժամանակ պատանդ է վերցրել երեխաներին, ապա փորձել է կրակելով սպանել հայ կնոջը: Ակնհայտ է, որ մեծ ողբերգություն կարող էր լինել, եթե Շաքիի բնակչուհին ձեռքի տակ եղած առարկաներով ու դանակով չդիմեր ինքնապաշտպանության՝ իր զավակներին փրկելու համար:

Եվ ահա, փաշինյանական իշխանությունը, որ իմացել է ադրբեջանցի սահմանահատի մասին, բայց մի քանի օր շարունակ չի կարողացել իր բոլոր ռեպրեսիվ մարմիններով գտնել ու վնասազերծել զինված ու վտանգավոր թշնամուն, ամեն գնով փորձում է լղոզել այս թեման: Պատահական չէ, որ ՔՊ-ի քարոզչական սազանդարներն արդեն քանի օր է, ինչ լծվել են «խեղճ, մոլորված ադրբեջանական զինվորին» պաշտպանելուն: Ավելին, Փաշինյանը վերջին հարցազրույցում գրեթե ուղիղ կերպով նման տպավորություն թողնող արտահայտություններ արեց:

Եվ ահա, Փաշինյանն ու ՔՊ-ն ամեն կերպ ուզում են ուշադրությունը շեղել այս թեմայից: Տեսեք, արդեն քանի օր է անցել կատարվածից, բայց ՀՀ իշխանություն համարվողներից չի լսվել որևէ խելամիտ բացատրություն, թե ինչպես ու ինչու է նման բան հնարավոր եղել: Փոխարենը՝ ամեն կերպ փորձում են մեղմել կատարվածը կամ ընդհանրապես խլացնել դրա վերաբերյալ ոչ միայն ընդդիմադիրների, այլև հանրության հնչեցրած սուր արտահայտությունները:

Ի՞նչ անել: Ապահովել «շեղող տեսարան»: Ինչպես հոլիվուդյան սցենարիստները կասեին՝ «էքշըն է պետք»: Իսկ ՔՊ-ի «ձեռքի տակ», ինչպես նկատեցինք, արդեն մշտական «էքշընի» գործիք է դարձել ԱԺ-ում սադրանք հրահրելը, ապա քաշքշուկ սարքելը:

Բայց դա էլ է բնութագրական: Այն առումով, որ թե՛ Փաշինյանը, թե՛ նրա քպականները չունեն որևէ խելամիտ փաստարկ, հակափաստարկ, չունեն ասելիք, հակառակ դեպքում բռունցքներ չէին թափահարի ու հայհոյախոսությամբ չէին փորձի գոնե ԱԺ միջանցքներում ինքնահաստատվել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ՌԴ նախագահը ԱՊՀ երկրների գործընկերներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ. ՏԱՍՍ

ՌԴ նախագահը ԱՊՀ երկրների գործընկերներին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ. ՏԱՍՍ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) իր գործընկերներին հրավիրել է դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ավանդական ոչ պաշտոնական նախաամանորյա գագաթնաժողովին։ «Իհարկե, բարի ավանդույթին համապատասխան, սիրելի՛...

Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Հայաստանը 2029-ին կհամաձայնի ստանձնել ԱՊՀ նախագահությունը

Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Հայաստանը 2029-ին կհամաձայնի ստանձնել ԱՊՀ նախագահությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմական է անվանել 2028 թվականին ԱՊՀ-ում նախագահելու Ադրբեջանի որոշումը և հույս հայտնել, որ Հայաստանը ևս այդ դերը կստանձնի 2029 թվականին: «Ադրբեջանի նախագահի կողմից 2028 թվականին առաջին անգամ ԱՊՀ նախագահությունը ստանձնելու...

Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է երկկողմ առևտուր. Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվել է երկկողմ առևտուր. Փաշինյան

Ադրբեջանական երկաթուղին գրեթե մեկ տարի է, ինչ բաց է հայկական բեռների փոխադրման համար, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Թուրքմենբաշիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում։ Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև...

Ինչպես են «ճնշել» կաթողիկոսի եղբոր ու նրա որդու գործով դատավորին. «Արմլուր»

Ինչպես են «ճնշել» կաթողիկոսի եղբոր ու նրա որդու գործով դատավորին. «Արմլուր»

Դատական համակարգում խառնաշփոթ է։ Աղմկահարույց քրեական գործերով որոշում կայացնելուց առաջ դատավորների նկատմամբ ճնշումներ են գործի դրվում։ Գրում է Armlur.am-ը: Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի եղբայրը` Գևորգ Ներսիսյանը, ու նրա որդին՝ Համբարձում Ներսիսյանը,...

Դատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. «Հետք»

Դատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը. «Հետք»

Տավուշի մարզի դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանում պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9 մանկապարտեզի շենքի աճուրդը և գույքը վերադարձնել համայնքին։ Այս մասին գրում է «Հետք»-ը: Դատախազությունը սեպտեմբերի 22-ին հայց է ներկայացրել ընդդեմ Դիլիջան...