Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները․ «Հրապարակ»

7 Հոկտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ պարզ դարձավ, թե ովքեր են նոր խորհրդարանի վահագնալեքսանյանները կամ աքացի տվողները։

Հիշենք, որ նախորդ խորհրդարանում ընդդիմադիրների հետ ծեծկռտուքների ժամանակ մշտապես աչքի էր ընկնում Վահագն Ալեքսանյանը, որն ազատություն էր տալիս ոտքերին ու ձեռքերին։ Երեկ նա բացակայում էր, եւ այդ դերը ստանձնել էին նորաթուխ պատգամավորներ Սուրեն Հովհաննիսյանն ու Փարաքարի նախկին կրիմինալ համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը, որոնք գլխավոր հարձակվողի` Վահե Ղալումյանի քավորությամբ փորձում էին շիկացնել իրավիճակը եւ բռունցքներով հարձակվել ու հարվածում էին ընդդիմադիրներին։

Եթե Գյուլնազարյանի մասին հանրությունը քիչ թե շատ տեղյակ է, ապա նշենք, որ նորաթուխ Սուրեն Հովհաննիսյանը 2021-2026 թվականներին եղել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի օգնականը, ներկայում էլ ընդգրկված է ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովում:

Ահա՝ այսպիսին է դեպի Եվրոպա շտապող ՔՊ-ի իրական դեմքը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Լևոն Քոչարյանը Փարիզ է գործուղղվում․ կմասնակցի ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին

Լևոն Քոչարյանը Փարիզ է գործուղղվում․ կմասնակցի ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը 3 օրով (հոկտեմբերի 12–14–ը) գործուղվում է Փարիզ, որտեղ կմասնակցի ԵԽԽՎ մշակույթի, գիտության, կրթության և լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին։ Նշվում է, որ...

Ախուրյանում կրթվելը նորաձև չէ. ՔՊ ավագանու ընտրացուցակի անդամի խայտառակ անգրագետ դիմումը. քաղաքագետ

Ախուրյանում կրթվելը նորաձև չէ. ՔՊ ավագանու ընտրացուցակի անդամի խայտառակ անգրագետ դիմումը. քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Ախուրյանում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, որտեղ առաջադրվել է միայն ՔՊ-ն... Համացանցում հայտնվել է մի խայտառակ անգրագետ գրված դիմում, որի հեղինակը, ըստ Ախուրյանի ավագանու ընդդիմադիր անդամ Մարտիկ Մաթոսյանի, ընդգրկված է ՔՊ...

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի ամբողջական տեղեկատվությունը․ Ալիև

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի ամբողջական տեղեկատվությունը․ Ալիև

Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրերի, զանգվածային և անհատական գերեզմանների վայրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել է, թե չնայած հակամարտության ավարտին՝ անհետ կորածների...

Ողբերգական վթար՝ Լոռու մարզում․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափ

Ողբերգական վթար՝ Լոռու մարզում․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափ

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում՝ Արջուտ բնակավայրի վարչական տարածքում, «Lexus» մակնիշի ավտոմեքենան դեպի Սպիտակ ընթանալիս բախվել է կայանված...

Չկա առանձին Սյունիքի խնդիր, չկա Տավուշի խնդիր, Երևանի խնդիր․ Գագիկ Ծառուկյան

Չկա առանձին Սյունիքի խնդիր, չկա Տավուշի խնդիր, Երևանի խնդիր․ Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել Կենտրոն ՔԿՀ-ից․  «Վստահ եմ, որ Շաքի գյուղի դեպքը բոլոր նորմալ մարդկանց մտահոգել է, անտարբեր չի թողել ոչ մեկին՝ անկախ նրանից, թե ով ում է ձայն տվել կամ ընդհանրապես քվեարկել է, թե՝ ոչ։ Կան հարցեր, որոնք քաղաքական...