Դատախազությունն ուսումնասիրում է «Եկեղեցու ճգնաժամի մասին» զեկույցը. «Ազատություն»

6 Հոկտեմբերի, 2026

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ Այս մասին հայտնում են դատախազությունից՝ ի պատասխան «Ազատության» հարցման:

Շուրջ 80-էջանոց այս փաստաթղթում ներառված տեղեկությունների գերակշիռ մասի հիմքում տարբեր տարիների մամուլի հրապարակումներն են, որոնք պարունակում են առերևույթ հանցագործության, մասնավորապես, մանկապղծության/սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված արարքների ենթադրյալ տարրեր: «Ազատությանը», հետաքրքրվել է՝ դատախազության կողմից իրականացվե՞լ է ուսումնասիրություն հիշյալ զեկույցում ներառված՝ հանցագործության ենթադրյալ տարրեր պարունակող հրապարակումների վերաբերյալ:

Դատախազությունն անպատասխան է թողել հարցերը՝ եթե նշված հրապարակումներն ուսումնասիրվել են, ապա դրանց արդյունքում նախաձեռնվե՞լ է քրեական վարույթ, ո՞ր հոդվածներով և կա՞ն արդյոք ներգրավված մեղադրյալներ ու ի՞նչ հոդվածով:

«Ազատությունը» նաև խնդրել էր պարզաբանել՝ եթե նշված հրապարակումները նախկինում չեն հանդիսացել ուսումնասիրության առարկա, ապա ինչո՞ւ: Այս հարցին ևս դատախազությունը չի անդրադարձել:

Զեկույցը կազմվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, ով անցած տարվանից փորձում է գահից հեռացնել Առաքելական եկեղեցու հովվապետին՝ Գարեգին երկրորդին ներկայացնելով մի շարք լուրջ մեղադրանքներ: Այս զեկույցում ներկայացվում են պնդումներ, այդ թվում՝ հոգևորականների սեռական կյանքի վերաբերյալ մանրամասներ, որոնք հիմնականում հիմնված են կաթողիկոսից տարբեր պատճառներով դժգոհ տարբեր հոգևորականների հարցազրույցների վրա: Թեև Առաքելական եկեղեցին իր տնօրինած գույքի բերումով Հայաստանի խոշոր հարկատուներից է, զեկույցում նաև ծավալուն անդրադարձ կա ֆինանսական թափանցիկության խնդիրներին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է, որ «Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական»։

Նմանատիպ նյութեր

ԵԽԽՎ-ն լեգիտիմության խնդիր է դրել Հայաստանի ընտրությունների ելքի վրա․ Արամ Վարդևանյան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի զեկույցում Ռուսաստանի Դաշնության կողմից գործողությունների մասին խոսվում է, սակայն այդ բոլոր հարցերի հասցեատերը մեկ ուժ և մեկ մարդ է՝ «Քաղաքացիական պայմանագիրը» և Նիկոլ Փաշինյանը:...

Քաղաքացիների անվտանգությունը ստորադասվել է իշխանությունը պահելու մոլուցքին․ Քրիստինե Վարդանյան 

«Ի՞նչ է ասում իշխանությունը Շաքիում կատարվածի վերաբերյալ։ Ասում է՝ մեր բացառիկ հարաբերությունների շնորհիվ մեզ տեղեկացրել են, որ նման բան հնարավոր է։ Առանց որևէ հեգնանքի եմ ասում՝ որևէ միլիգրամ հեգնանքի։ Բայց հարց է՝ ի՞նչ եք արել դուք այդ...

Իշխանությունը քննիչ հանձնաժողովով փորձում է շահել ժամանակ․ Հակոբ Բադալյան

Իշխանությունը քննիչ հանձնաժողովով փորձում է շահել ժամանակ․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Ընդդիմադիր խմբակցությունները ճիշտ որոշում կայացրին՝ հրաժարվելով մաս կազմել եկեղեցու մասին այդ քննիչ հանձնաժողովին, որ ստեղծում է խորհրդարանական մեծամասնությունը։ Ընդդիմադիր Ուժեղ Հայաստան եւ Հայաստան ֆրակցիաները չհայտնվեցին...

Շաքիի դեպքը չի մոռացվելու, որքան էլ գաթաների փառատոններ ու համերգներ լինեն․ Անուշ Միրզոյան

Շաքիի դեպքը չի մոռացվելու, որքան էլ գաթաների փառատոններ ու համերգներ լինեն։ Այս մասին Ազգային ժողովի հերթական նիստին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ պետք է...