Իրանի խորհրդարանում Արաղչիի իմպիչմենտի գործընթաց սկսելու նախաձեռնություն է ներկայացվել

6 Հոկտեմբերի, 2026

Իրանի խորհրդարանում սկսվել է Աբաս Արաղչիի իմպիչմենտի գործընթացը: Տեղեկությունը հաստատել է խորհրդարանի նախագահության անդամ Մոհամմադ Ռաշիդին, հայտնում են իրանական Tasnimnews-ը:

Նրա խոսքով՝ ԱԳ նախարարին իմպիչմենտի հարցումը գրանցված է խորհրդարանական համակարգում, սակայն դեռևս չի փոխանցվել նախագահությանը՝ հետագա քննարկման համար։

«Ըստ երևույթին, պատգամավորներից մեկը գրանցել է այս հարցումը, սակայն այսօր այն դեռևս չի փոխանցվել նախագահությանը», — հայտնել է Ռաշիդին։

Նախաձեռնությամբ հանդես է եկել Թեհրանից ընտրված խորհրդարանի պատգամավոր Ամիրհոսեին Սաբետին։ Ավելի վաղ նա հայտնել էր, որ գրանցել է նախաձեռնությունը և դիմել խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բագեր Ղալիբաֆին՝ այն ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով պրոֆիլային հանձնաժողով ուղարկելու խնդրանքով։

Առիթ են դարձել Արաղչիի գործողությունները Նյու Յորք կատարած այցի ժամանակ։ Սաբետին պնդում է, որ ԱԳ նախարարը հանդիպում է անցկացրել ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հետ՝ առանց Իրանի գերագույն առաջնորդի համապատասխան թույլտվության։

Ներկայում իմպիչմենտի մասին նախաձեռնությունը գտնվում է միայն գրանցման փուլում և դեռևս չի փոխանցվել խորհրդարանի նախագահությանը։

Նմանատիպ նյութեր

Բաքվում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

Բաքվում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արիե Լայթսթոունի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։...

ՀՅԴ-ն «արմատախիլ անող» Արման Եղոյանն ունի նոր հանձնարարություն՝ քանդել Եկեղեցին. Վահե Սարգսյան

ՀՅԴ-ն «արմատախիլ անող» Արման Եղոյանն ունի նոր հանձնարարություն՝ քանդել Եկեղեցին. Վահե Սարգսյան

Այսօր ավտոբուսում մի կիրթ մարդ հետևում էր ԱԺ նիստին, որտեղ քննվում է մի խայտառակ ու վտանգավոր հարց՝ Հայ Առաքելական եկեղեցու խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ հարցը։ Այս մասին գրում է պատմաբան Վահե Սարգսյանը: «Քաղաքացին...

ՔՊ-ն հաստատեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը

ՔՊ-ն հաստատեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը

ՔՊ-ն քննարկեց և 62 կողմ ձայնով հաստատեց Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը: Քննարկումը տևեց մի քանի րոպե:  Ազգային ժողովի երկու ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություններն  ավելի...

Միայն օգնական աշխատած «կռվի թամադան»

Միայն օգնական աշխատած «կռվի թամադան»

Այսօր խորհրդարանում մի քանի անգամ լարված մթնոլորտը վերածվեծ քաշքշուկի։ Թեև քաշքշուկի հրահրման մեջ աչքի ընկավ Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանը, սակայն բռունցքները ակտիվ գործադրում էր մեկ այլ՝ ՔՊ-ական նորաթուխ պատգամավոր՝ Սուրեն Հովհաննիսյանը։ Տարածված...