5 օր ի՞նչ էիք անում, ձեր պաշտպանության նախարարն ի՞նչ էր անում․ Նարեկ Կարապետյան

6 Հոկտեմբերի, 2026

 

«Ադրբեջանցի զինվորը հատել է Հայաստանի սահմանը, որի մասին հարց տալու ժամանակ ծիծաղում են։ Երբ մեր գործընկերները հարց էին տալիս այդ մասին, այս կողմից ծիծաղներ հնչեցին, ու դա սկսեց լարել իրավիճակը։

Ադրբեջանցին հատել է Հայաստանի սահմանը, 15 կիլոմետր խորք է եկել, մտել է հայկական գյուղ, մտել է մարդու տուն, մորը երեխաների ներկայությամբ կրակել է։ Մայրը հրաշքով է փրկել իր երեխաներին։

Գալիս, ասում են՝ Ադրբեջանը տեղեկացրել է մեզ։ Ասում ենք՝ շատ լավ, բա հինգ օր ի՞նչ էիք անում։ Հինգ օր ձեր պաշտպանության նախարարն ի՞նչ էր անում։ Գիտե՞ք՝ ինչ էր անում պաշտպանության նախարարը։ Ընտրություններ էր անում, ընտրական գործընթացների էր մասնակցում»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը. Ազիզի

Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հնարավոր ռազմական հակամարտությանը. Ազիզի

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հնարավոր ռազմական հակամարտության։ «Մեր բանակը, լինելով երբևէ եղածից ավելի պատրաստված, գտնվում է լիակատար պատրաստության վիճակում և...

Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների վերադարձը Աֆղանստան

Շոյգուն անընդունելի է համարել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական օբյեկտների վերադարձը Աֆղանստան

Արևմուտքի հայտարարություններն Աֆղանստան ռազմական ենթակառուցվածքների և ռազմական օբյեկտների հնարավոր վերադարձի մասին բացարձակապես անընդունելի են։ Այս մասին ընդգծել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Աֆղանստանի Իսլամական Էմիրության արտաքին...

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Քննարկվել է Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման հարցը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Թուրքիայի էլեկտրահաղորդման բաժնետիրական ընկերության գործադիր խորհրդի նախագահ, գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մուսթաֆա Փուսթուի գլխավորած պատվիրակությանը։...

Սամվել Կարապետյանի արածի ուղիղ 1%-ը հենց անեք` կխնդրեմ, որ ձեզ ընդունի. Ղազինյանը՝ Ռուբինյանին

  «Հայաստանի Հանրապետության նկատմամբ կա մինիմում անլուրջ վերաբերմունք ձեր բարեկամ, ձեր կիրթ բարեկամի կողմից, և դա փաստ է։ Որպես իրավաբան՝ չեմ կարող պնդում անել, որ դա դիվերսիոն գործողություն է եղել, չնայած՝ ամեն մարդ կարող է իր մեջ...