Մի խումբ անձանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արագածոտնի մարզում

6 Հոկտեմբերի, 2026

Սեպտեմբերի 28-ին մի խումբ անձանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոսկեվազ բնակավայրում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կան վիրավորներ, այդ թվում՝ դանակահարվածներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային քրեական վարչական օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, ինչպես նաև քրեական ոստիկանները պարզել են, որ նշված վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով «Աշտարակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Դավիթ Հ.-ն, Երևանի բնակիչ 36-ամյա Տիգրան Մ.-ն։

Ոստիկանների մի խումբ էլ մեկնել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ Տիգրան Մ.-ն հիվանդանոց է տեղափոխվել «Կրծքավանդակի թիկնային մակերեսի չթափանցող վերքեր, ձախ գոտկային շրջանի, աջ նախաբազկի ստորին երրորդակնի, ձախ արմնկային շրջանի կտրած վերքեր», իսկ Դավիթ Հ.-ն հիվանդանոց է տեղափոխվել «Որովայնի առաջնային պատի թափանցող վերք» մարմնական վնասվածքներով։

Մինչ Աշտարակի հիվանդանոցի բուժանձնակազմը պայքարում էին վիրավորների կյանքի համար, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և օպերատիվ տվյալներով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում Ոսկեվազ բնակավայրի վարչական տարածքում՝ հարակից դաշտամիջյան հատվածում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզի բնակիչներ 37-ամյա Վահան Ս.-ի և 32-ամյա Սուրեն Պ.-ի միջև, որից հետո նույն օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում վիճաբանությունն այս անգամ շարունակվել է Ոսկեվազ գյուղի 11-րդ փողոցում՝ մի կողմից Վահան Ս.-ի, վերջինիս հոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Սերյոժա Ս.-ի, հորեղբոր տղաներ՝ Արագածոտնի մարզի բնակիչներ 35-ամյա Կարեն Ս.-ի, 32-ամյա Արթուր Ս.-ի, իսկ մյուս կողմից՝ Սուրեն Պ.-ի, վերջինիս մտերիմներ Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Դավիթ Հ.-ի, Երևանի բնակիչներ 34-ամյա Վարդան Մ.-ի և 36-ամյա Տիգրան Մ.-ի միջև։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ քրեական վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների, Վահան Ս.-ն է Տիգրան Մ․-ին և Դավիթ Հ․-ին սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք պատճառել, ու ձեռնարկելով հերթական օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ քրեական ոստիկանները նշված խուլիգանությունը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նույն օրը հայտնաբերել, ձերբակալել և քրեական ոստիկանություն են տեղափոխել Սերյոժա Ս.-ին, Արագածոտնի մարզի բնակիչներ 33-ամյա Հաբեթ Ս.-ին, 35-ամյա Կարեն Ս.-ին, 24-ամյա Սուրեն Մ.-ին, 36-ամյա Արթուր Հ.-ին, 36-ամյա Տիգրան Մ.-ին, 32-ամյա Դավիթ Հ.-ին և դանակահարած Վահան Ս.-ին։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 %-ը. «Հետք»

Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 %-ը. «Հետք»

2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները և զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ մասին գրում է «Հետք» պարբերականը։ «Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական...

Ստիպում եք հանրայնացրել ձեզ ուղղված նամակները. Լիլիթ Գալստյանը՝ Սրբուհի Գալյանին

Ստիպում եք հանրայնացրել ձեզ ուղղված նամակները. Լիլիթ Գալստյանը՝ Սրբուհի Գալյանին

Սիրուն չի, Տիկին Գալյան, նաև՝ ազնիվ չէ. մեր ուշադրության կենտրոնում նաև ՔԿՀ-ներում տառապnղ մեր հարյուրավոր քաղաքացիներն են, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Աչքովս ընկավ Սրբուհի Գալյանի Հ1-տաղավարում զրույցը, ուր Արդարադատության նախարարը...

Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 2/1 հասեցի դիմաց՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են  2 «Mercedes», «Nissan Tiida», «Kia Forte» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։...

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Սևանի, Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին...

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բասիլիոս Մար Թոմա Մատթեոս III-ը զորակցություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցին։ «Մեզ միավորում են նույն հավատքը և...