«ԵԽԽՎ զեկույցը, կարծում եմ, մի քիչ անարդար է գտնվել օտարերկրյա ճնշումների մասով՝ այսպես շատ հստակ առանձնացնելով Ռուսաստանը, իսկ մյուս մասով, հատկապես արևմտյան երկրների միջամտության դրսևորումներին, դեպքերին շատ հպանցիկ է անցնում։
Որովհետև, եթե Ռուսաստանի դեպքում կային հայտարարություններ՝ որոշակի կուրս որդեգրելու հետ կապված, դրա հետևանքների մասին, առանց ուղիղ հասցեատիրոջ, ապա արևմտյան երկրները, օրինակ՝ Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, շատ ուղիղ աջակցություն էին հայտնել կոնկրետ Քաղաքացիական պայմանագրին և Նիկոլ Փաշինյանին։
Եվ, անկեղծ ասած, ինձ մոտ, օրինակ, շատ լուրջ հարց կա՝ արդյոք նույն՝ Ռուսաստանի հետ կապված հայտարարությունները որքանո՞վ են ունեցել դրական ազդեցություն ընդդիմության վրա։ Ես համոզված եմ, որ դրանք հակառակ ազդեցությունն են ունեցել։ Այսինքն՝ ազդեցության տեսանկյունից իմ ընկալումն այնպիսին է, որ մյուս դեպքերը՝ միջամտության, ուղիղ աջակցության, շատ ավելի դրական ազդեցություն են ունեցել գործող իշխանության համար։
Եվ կարծում եմ նաև՝ զեկույցի ընդհանուր, այսինքն՝ ամփոփումը, երբ որ ընդհանուր առմամբ գնահատվել են ընտրությունները ավելի դրական լույսի ներքո՝ չհաշված մնացած խախտումները, հենց սրա արդյունքում է։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական այն ընդհարումը՝ Արևմուտք-Ռուսաստան, իմիջիայլոց, հիմա ամեն ինչ այս անկյան տակ է նայվում։
Ժողովրդավարության հետ կապված խախտումները, մարդու իրավունքների, օրենքի գերակայության հետ կապված խնդիրները ամբողջը դիտարկվում է հենց այս անկյան տակ, ցավոք։
Այսինքն՝ մի դեպքում, եթե իշխանությունը ունի ընկալում՝ դրական, այսպես ասած, իրենց կուրսին համահունչ, իրենք փորձում են չնկատել այն բոլոր խախտումները, որոնք թույլ է տալիս այդ իշխանությունը։ Հակառակ դեպքում, եթե դա այդպես չէ, իրենք սկսում են նկատել խախտումները»,- այս մասին հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





